հետո հարկավոր էր ազատագրել նաև Աղդամի շրջանը։ Ռազմական գործողությանը մասնակցել են Ասկերանի, Կենտրոնական և Մարտունիի ՊՇ-ները։ 1993-ի հունիսի 12-ին Սայբալու-Մարզիլու հատվածում զոհվել է Մոնթե Մելքոնյանը (Հայաստանի ազգային՝ 1996, Արցախի՝ 1999, հերոս)։
1993-ի հուլիսի երկրորդ կեսին ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ են անցել Աղդամի շրջանի Շելի գյուղի մոտակա ռազմավարական կարևոր բարձունքը և այլ բնակավայրեր, իսկ 1993-ի հուլիսի 23-ին վերցվել է Աղդամ քաղաքը, որը ցայսօր ՊԲ-ի վերահսկողության տակ է։
Ամռան սկզբներին ՊԲ-ի հրամանատարությունը ձեռնարկել և հունիսի 27-ին ազատագրել է գրեթե 1 տարի բռնազավթված Մարտունի քաղաքը։
Հուլիսի 4-ին ադրբ. բանակը միաժամանակյա խոշոր հարձակում է ձեռնարկել ռազմաճակատի Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի հատվածներում՝ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ, բայց բոլոր ուղղություններում էլ հետ է շպրտվել։
Աղդամի ռազմակայանի վերացումից հետո ադրբ. ղեկավարությունն ստիպված հանդես է եկել հրադադարի առաջարկով։ Հուլիսի 25-ին, պատերազմի ընթացքում առաջին անգամ, ձեռք է բերվել եռօրյա զինադադարի պայմանավորվածություն։ Սակայն օգոստ-ի սկզբին իրավիճակը դարձյալ կտրուկ փոխվել է։ Ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումներ են սկսվել Ջաբրայիլի ուղղությամբ։ Օգոստ. 16-ին ադրբ. Ֆիզուլի քաղաքի կողմից ադրբեջանցիները հարձակվել են Մարտունիի շրջանի հվ. և Հադրութի շրջանի արլ. սահմանների ուղղություններով։ ԼՂՀ ՊԲ-ի զորամասերին հաջողվել է ոչ միայն պաշտպանել իրենց դիրքերը, այլև ազատագրել Հադրութի շրջանի հվ. մի շարք բռնազավթված գյուղեր։
Օգոստ-ի 2-րդ կեսերին մարտեր են ծավալվել Ֆիզուլի-Ջաբրայիլ-Կուբաթլու ողջ գծով։ Ֆիզուլիի ազատագրման ռազմական գործողություններին մասնակցել են 5-րդ բրիգադի (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան), Մարտունիի ՊՇ-ի գումարտակները (հրամանատարներ՝ Մովսես Հակոբյան, Նելսոն Սողոմոնյան), Տողի գումարտակը։ Օգոստ. 22-ին ադրբ. զորքերն ստիպված թողել են Ֆիզուլի քաղաքը և շրջանը։ Մեկ օր անց ղարաբաղյան զորքերը մտել են Ջաբրայիլի շրջկենտրոն, իսկ 2 օր անց՝ վերահսկողության տակ առել համանուն շրջանի ողջ տարածքը։ Մարտական գործողություններին մասնակցել են Հադրութի (հրամանատարներ՝ Արթուր Աղաբեկյան, Վարդան Ավետիսյան), Կենտրոնական (Սամվել Կարապետյան) ՊՇ-ների գումարտակները։ Օգոստ. 29-ին ադրբեջանցիները փորձել են ճեղքել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը՝ Լաչինի մարդասիր. միջանցքից դեպի հվ., սակայն հակառակորդին հետ շպրտելով՝ ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումներն անցել են հակահարձակման և օգոստ. 31-ին մտել Կուբաթլուի շրջկենտրոն։ Նույն օրը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել 10-օրյա հրադադարի մասին, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև սեպտ. 10-ը Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման վերաբերյալ։
Հոկտ. 10-ի գիշերը Ադրբեջանը վերսկսել է մարտական գործողությունները ռազմաճակատի Հադրութի հատվածում, հոկտ. 21-ին հարձակվել է Հադրութ-Ջաբրայիլ ուղղությամբ։ Հոկտ. 24-ին ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները, հակահարձակման անցնելով ռազմաճակատի հվ. ուղղությամբ, ճնշել են Հորադիզ բնակավայրի կրակակետերը։ Գրավելով այդ ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Ադրբեջանից մեկուսացրել են Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների մի մասը։ Նոյեմբ. 1-ին ՊԲ-ի մարտիկները վերահսկողության տակ են առել նաև Զանգելան շրջկենտրոնը։
Դեկտ. 15-ին Ադրբեջանն սկսել է Մարտունիի շրջանի բնակավայրերի, նաև Մարտունի քաղաքի հրթիռահրետանային