Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շամիրամը հայոց աշխարհի ուրիշ շատ տեղերում ևս արձաններ շինել տալով՝ հրամայում է նոյն գրով եղածի մասին յիշաաակել. շատ տեղերում էլ սահմանաքարեր դնել տվեց նոյն գրով»։ —Ինչպէս այժմ գիտենք, այս նկարագրութիւնը ճշտիվ համապատասխանում է իսկական իրողությանը, եթէ մի կողմը թողնենք այդ բոլորը Շամիրամին վերագրելու հանգամանքը։

Հին հայկական գրականութեան մեջ եղած այս և ուրիշ նման հատվածներն առիթ տվին մտածելու արդի պատմական աշխարհագրութեան հիմնադիր Կարլ Րիտտէրին, որ մասնավորապես Հայաստանի համար աոանձին հետաքրքրութիւն ունէր— նոյն հետաքրքրութիւն ցույց տվեց նաև նրա աշակերտ և յաջորդ Հայնրիխ Կիպէրտը— որ այս ժայռագրերը, ժայռ օթևանները և ամրապինդ որմերը կարող են դեռ ևս իրանց գոյութիւնը պահպանած շինել մինչև այժմ, նա էր, որ երիտասարդ պրօֆ. Ֆրիդրիխ էդուարդ Շուլցի ուշադրութիւնը հրավիրեց հետազօտութիան այդ շրջանի և նրանից սպասված արդիւնքի վրայ։ Ֆրանսիացի արևելագէտ և հայագէտ Սէն Մարտէնի կողմից ևս խրախուսվելով, որին Րիտտէրն էր իր կողմից համոզել, և Ֆրանսիայի տված միջոցնե րով ապահովված՝ Շուլցը 1828 և 1829 թ. երկու անգամ ճանապարհորդեց Հայաստանում։ Այսպիսով գերմանական թելադրութեամբ և գերմանացի գիտնականի շնորհիվ ձեռք բերվեց նախահայկական բևեռագրերի մի ճոխ ժողովածու․ և այդ տեղի ունեցավ շատ ավելի առաջ, քան Բօտտան ու Լայարդը Խորասարթում և Կոյունջիկում հայտնագործեցին ասորական արքաների պալատների ավերակները, նոյն իսկ ավելի առաջ, քան Բիւրնուֆն ու Լասսէնը՝ հիմնվելով Գրօտեֆէնդի առաջին ընթերցանութեան փորձերի վրայ՝ լիակատար հասկացողութիւն կազմեցին հին պարսկական բևեռագիր արձանագրութիւնների մասին, որոնք Եվրոպայում իսկապես հայտնի դարձան Կարստէն Նիբուրի ճանապարհորդութիւններից հետո։ Այս յաջողութիւնը տարաբաղդաբար շատ թանգ նստեց երիտասարդ գիտնականին 1829 թ. Նիբուրը սպանվեց Ջուլամերկի կողմերում՝ զոհվելով մի քրդական ցեղապետի ավազակամոլութեանը։

Շուլցի, 1828 թ. յունիսին, Պարիզ ուղարկած մի աշխատութիունը Իւլիուս Մօլը հրատարակեց ժուրնալ Ազիատիք-ում 1840 թ. այն բևեռագիր արձանագրութիւնների բնագիրների հետ, որոնց պատճէնները գտնվել էին դժբախտ երիտասարդ գիտնականին սպանող ավազակի ձեռքից խլած թղթերի մէջ։