Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արքաների արձանագրութիւնները. այդ անէծքն ուղղված էր լինում արձանագրութիւնը փչացնողների կամ այդ արքաներին վերագրված շէնքերը վնասողների դէմ։ Այդպիսով հարթվեց այն ուղին, որով կարելի էր ծանоթանալ խալդական լեզվի կազմութեանն ու բառագիտութեանը։ Սէյսը կարողացավ մի, հարկավ թերի, փորձ անել՝ մինչև այն ժամանակ յայտնի եղած «Վանայ» արձանագրութիւնները թարգմանելու և բացատրելու:

Նախահայկական բևեռագիր արձանագրութիւնների նիւթի սիստեմատիկ ժողովածու կազմելու ճանապարհը հարթվեց Դր. Վալդեմար Բելքի 1891 թ. Հայաստանում կատարած գիտական ճանապարհորդութեան շնորհիվ: Բելքը մասնագէտ քիմիկոս լինելով՝ երեք տարի էլէքտրօտեխնիկի պաշտօն վարեց Անդրկովկասի Գետաբէկ - Ղալաքէնդում գտնվող Սիմէնսի պղնձահանքում և այդ միջոցին Րուդօլֆ Վիրխօվի համար նա բազմաթիվ նախապատմական գերեզմաններ հետազօտեց Ղալաքէնդի մօտակայքում և նրանց մէջ գտավ մի կենտրոնացած և նշանավոր քաղաքակրթութեան մնացորդներ, որոնց ամենանշանավոր արդիւնքներն էին այն մետաղեայ գօտեկապերը, որոնց հրատարակութեան հետ կապակցեց յետոյ (1895թ.) Րուդօլֆ Վիրխովն իր նշանավոր ակադէմիական աշխատութիւնը՝ Կովկասի քաղաքակրթական-պատմական դիրքի վերաբերմամբ։ Այս հոյակապ քաղաքակրթութեան առաջացնողները, Բէլքի ենթադրութեամբ, պէտք է լինէին Հայաստանի հնագոյն բնակիչները։ Եվ որովհետև Վիրխօվն էլ այդ խնդրի լուսաբանութեան համար առանձին հետաքրքրութիւն ցյոց տվեց, Բէլքը որոշեց լուծել այդ խնդիրը՝ «որոնելով այն վայրերը, որոնք ըստ ավանդութեան համարվում էին հայկական ամենահին ժողովրդի հնագոյն բնակավայրերը, որպէս զի այնտեղ գտնվող նախապատմական գերեզմանները բանալով և գտած իրերի համեմատութեամբ իր ենթադրութիւնը ստուգէ»։ Այդպիսի ամենահին տեղերը համարվում էին ամենից առաջ Վանայ լճի շրջակայքը, Վան քաղաքը, յետոյ Երևանի կողմերը՝ ռուսական Հայաստանում, մանավանդ «հայկական ամենահին արքայանիստ Արմավիր քաղաքը»։

Այդ ճանապարհորդութիւնն սկսելիս՝ Բէլքը դեռ ևս չէր շօշափել բևեռագիր արձանագրութիւնների հետազօտութիւնը և այդ պատճառով ոչ մի տեղեկութիւն չունէր նախահայկական բևեռագիր արձանագրութիւնների գոյութեան մասին. նա անտեղեակ լինելով Սէյսի այդ արձանագրութիւնների մշակման