շարունակ բազմացող, Առաջավոր Ասիայի հին բնիկ լեզուների (idiom) թվին, որոնք համեմատաբար ամենամեծ նմանութիւն են ցոյց տալիս ուրալ-ալտայական լեզուների կազմութեանը, թէև չէ կարելի հաստատել, որ Վանի արձանագրութիւնների լեզուն այդ լեզուների ընտանիքին է պատկանում։
Այս հանգամանքներն ի նկատի ունենալով՝ հին հայկական արձանագրութիւնների ընթերցման համար հիմք ընդունվեց ամենից առաջ այն իրողութիւները, որ դրանց մէջ ևս գտնվում են որոշ գրերի խմբեր,—իդիօգրամ կոչվածները,― որոնք բաբելա-ասորական արձանագրութիւնների, ինչպէս նաև այժմեան չինական գրերի մէջ, առարկան ոչ թէ ըստ հնչական նշանների են ներկայացնում, այլ ավելի ըստ գաղափարի և պատկերացման։ Այսպիսով կարելի եղավ ճանաչել գրերի զուտ արտաքին կերպարանքով, թէ որտեղ խօսքը վերաբերում է որ և է աստուծուն կամ թագավորին, և այսպիսով կարդացվեցին աստվածների ու արքաների անունները՝ առանց գիտենալու, թէ խալդերի լեզվով ինչպէս են կոչվում «աստուած», «արքայ» բառերը։ Այդպիսով պարզվեց նոյնպէս, որ պետութեան մայրաքաղաքը, այժմեան Վանը—որին հայերը հաճախ անվանում են Շամիրամակերտ, «Շամիրամի» քաղաք—այդ արձանագրութիւնների մէջ Տուշպա անունն էր կրում. այս անունը յոյն աշխարհագիր Պտղոմեոսի գրվածքում գտնվում է Թօսպիա ձևով, իսկ այժմեան հայերը երբեմն Վանտօսպ կապակցութեամբ հասկանում են Վանի արգավանդ հարթավայրը՝ մասնավորապէս նրա արևմտեան՝ լճի կողմը գտնվող՝ մասը։ Ընդհակառակն անյայտ մնաց—պատճառները յետոյ կբացատրեմ, — որ արքաներն իրանց հպատակներին անվանում են խալդիս՝ իրանց պաշտած գլխավոր աստծու անունով, և որ մենք այդ անունով պէտք է հասկանանք հիւսիսային լեռնաբնակներին, որոնց յոյն հեղինակները խալդեր կոչումն են տալիս, սակայն յաճախ էլ սխալմամբ—ինչպէս յետոյ կտեսնենք անվանում են նրանց քաղդէացի՝ հարավային Բարելոնում բնակվող սեմական յայտնի ժողովրդի անունով։
Յետոյ Գիւարդի եւ Սէյսի սրամատութեամբ յաջողվեց ապապացուցանել, սկզբում նոյնպէս արձանազրութիւնների մէջ պատահող իդէօգրամներով, որ որոշ նախադասութիւններ, որոնք կանոնավորապէս գտնվում են խալդական երկար արձանագրութիւնների վերջում, իրանց բովանդակութեամբ համապատասխանում են այն անէծքի ձևերին, որոնցով վերջանում են ասորական