Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցին ― միտքը, եթէ Բէլքն առանձնապէս շեշտած չլինէր այն իրողութիւնը, որ այդ կոթողը գտնվում է մի արհեստական լճի մօտերքը, որ կոչվում է «Քեշիշ-գեօլ» (քահանայի լիճ). հավանականօրէն այդ լճի հիմնարկութեանն է վերաբերում արձանագրութիւնը: Բէլքի արձանագրութիւնները հրատարակելիս՝ այդ տեղեկութիւնների շնորհիվ ինձ յաջողվեց կարդալ վերոյիշեալ ջրանցքի և մանավանդ Րուզասի կոթողի արձանագրութիւնների գլխավոր կէտերը: Վերջին արձանագրութիւն-հրովարտակից երևաց, որ Րուզաս I ութերորդ դարում նորից հիմնարկել է խալդերի պետութեան մայրաքաղաք Տուսպա-Վանը, որ ավերել էր սուրբ Գրքի մէջ յիշված Տիգլատպիլեզէրը (IV) 735թ. Ք. ա.: Առաջավոր ասիական-եվրոպական քաղաքակրութեան շրջանին պատկանող և այժմ դեռ ևս մարդաբնակ մի ուրիշ քաղաք հազիվ թէ կարողանայ պարծենալ, որ ունի այդպիսի մի հին, Հռոմի ավանդական հիմնարկութեան թվին (754 թ. Ք. ա.) հասնող, արձանագրած բնագրող պահպանված՝ հիմնակէքի հրովարտակ:

Րուզասի կոթողի արձանագրութեան իմ ընթերցումն եղավ գլխավոր առիթն այն ճանապարհորդութեան ծրագրի, որի ընթացքն ու արդիւնքը նկարագրված է այս գրքում՝ անտարակոյս որոշ սահմանափակումներով:

Արդէն 1893 թ. դր. Բէլքն առաջարկեց ինձ, որ միասին ճանապարհորդենք Հայաստանում և սիստեմատիկ կերպով հետազօտելով՝ նախկին խալդերի պետութեան մաբողջ շրջանը, նոր արձանագրութիւններ որոնենք, իսկ առաջվայ գտածները տեղն ու տեղը համեմատենք: Ապագայ ուղեկիցս իր առաջին ճանապրհորդութեան ժամանակ զանազան տեղեկութիւններ էր ստացել սեպագիր արձանարգութիւնների գոյութեան մասին, բայց չէր որոշնել, որովհետև Եվրօպայից նրան սխալ տեղեկութիւն էին տվել՝ իբր թէ նախահայկական բոլոր բևեռագիր արձանագրութիւնները յայտնի էն արդէն:

Այսպիսով նոր արձանագրութիւններ գտնելու համար ապահով հիմք ունէինք. իսկ այդ հանգամանքը բավական էր՝ այսպիսի մի ձեռնարկութիւն արդարացնելու: Մնում էր միայն գտնել այն 29,000 մարկը, որ պէտք է ծախսվէր ութ ամսվայ ընթացքում տեղի ունենալիք էքսպեդիցիօնի ընթացքում: Այդ էլ յաջողվեց՝ գլխավորապէս Րուդօլֆ Վիրխովի ազդու հետաքրքրութեան և եռանդուն հոգացողութեան շնորհիվ. նա տվեց առաջին շօշափելի դրամական նպաստը. «Րուդօլֆ Վիրխով» - հիմնարկութեան գումարներից: