Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի բազմաթիվ մասնավոր անհատներից և իմ անձնական բարեկամներից՝ նպաստ տվին և հետևեալ գիտական ընկերությունները.― պրուսական գիտութեանց ճեմարանը, Գեօթինգէնի գիտոթեանց ընկերութիւնը, Համբուրգի աշխարհագրական ընկերութիւնը Համբուրգի Ավերհօֆ և Կէլլինգհուզէն հիմնարկութիւնները և վերջապէս նորին մեծութիւն գերմանական կայսրն՝ իր տրամադրութեան ներքոյ եղած ֆօնդից նվիրեց 6,000 մարկ:

Գիտութեանց ճեմարանի որոշած նպաստի մասին ինձ տեղեկութիւն տվող Թէօդօր Մոմզենը ի միջի այլոց գրում էր ինձ, որ այժմ կարող ենք ճանապարհ ընկնել «եթե պարոնայք քրդերը թույլ տան»:

Եվ իսկապէս մեր ձեռնարկութիւնը տարիներով ուշացավ՝ Հայաստանում տեղի ունեցող խռովութիւնների շնորհիվ և երբ ես 1898 թ. մայիսի 8-ին ճանապարհ ընկայ Բերլինից, դեռ ևս հաստատ չգիտէինք՝ թէ կարո՞ղ ենք մուտք գործել Տաճկահայաստան, որ մեր հետազօտութեան գլխավոր շրջանը պէտք է լինէր։ Այն ժամանակ չէր կարելի նոյնպէս նախատեսնել, որ ութ ամսվայ համար նախագծված ճանապարհորդութիւնը տարի ու կէս կտևէ՝ գտնված բևեռագիր արձանագրութիւնների շատութեան և աշխատանքի շրջանն ընդարձակվելու պատճառով։

Հայաստանում ճանապարհորդելու նպատակը չէր կարող լինել միմիայն՝ խալդական նոր արձանագրութիւննևր ժողովելը և արդէն յայտնի եղածների համեմատութիւնը։ Հայաստանի և սահմանակից երկրների մեծ մասի աշխարհագրութիւնը համարեա թէ հետազօտված չէր. բացի դրանից անհրաժեշտ էր տեղն ու տեղը հետազօտելով լուսաբանել մի ամբողջ շարք պատմական և պատմա-աշխարհագրական խնդիրներ։

Այս ճանապարհորդութեան նպատակն ամբողջովին գնահատելու և նկարագրութեան միջոցին կրկնութիւններից խուսափելու համար նպատակայարմար է այստեղ նախապէս մի համառoտ ակնարկ ձգել Հայաստան ի այժմեան դրութևան և պատմական զարգացման վրայ:

Հայաստանն այսօր մի միութիւն կազմող քաղաքական, գաղափար չէ. այդ երկրի մեծագոյն մասը պատկանում է ասիական Տաճկաստանին, իսկ փոքր մասերը՝ Ռուսաստանին և Պարսկաստանին։ Բնորոշ է, որ այս երեք հատվածներից իւրաքանչիւրն ունի մի նշանավոր ալպեան լիճ. ռուսական Հայաստանումն է Գեղումայ լիճը, պարսկական Հայաստանում՝ իր