Էջ:Armenia past and present.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պալմիրայի տիրապետող ոՀռդնաանՕիաւեոա իմշցնկդտոսից և Խոսրովի որդի Տրդատին, որ հռոմայեցոց երկիրն էր փախել, յաջողվեց վերականգնել իր թագավորութիւնը։ Այնուհետև Տրդատը կանգուն պահեց իր պետութիւնը, հռոմայեցոց հետ սերտ բարեկամական կապ հաստատելով, և անընդհատ կռիվ մղեց պարսիկների դէմ։

Հայաստանում ազգային շարժումից ավելի նշանավոր հանդիսացավ կրօնականը, երբ քրիստոնէութիւնը տարածվեց Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և դարձավ պետական կրօն այդ երկրում։

Ըստ ավանդութեան՝ Գրիգորն եղել է Խոսրովին սպանող Անակի որդին. թէ որքան ճիշտ է այդ՝ մի կողմն ենք թողնում։ «Յամենայն դէպս նա, ինչպէս և բազմաթիվ հայ իշխաններն ու մեծամեծները, պարսիկների տիրապետութեան ժամանակ Հայաստանից փախել է հռոմայեցոց երկիրը և Կեսարիայում՝ Կապադովկիայում գտնվող այս քաղաքը առանձին նշանակութիւն ունի հայոց պատմութեան համար՝ հայերի Հայաստան գաղթելու խնդրի նկատմամբ) քրիստոնէական ու յունական կրթութիւն ստացել. այս հանգամանքը շատ մեծ նշանակութիւն ունեցավ Հայաստանի ամբողջ կրօնական և քաղաքակրթական զարգացման համար»։

Հայոց պետութիւնը կրկին գրավելու և վերանորոգելու գործում Գրիգորը եռանդուն օժանդակութիւն ցոյց տվեց Տրդատ թագավորին։ Սակայն պետութեան վերակազմութեան հետ կապակցված էր նաև հայոց ազգային կրօնի վերականգնելը, որ յետ էր մղվել պարսից կրակապաշտութեան ստիպմունքից։ Տրդատի կարգադրութեամբ մեծ շքով կատարվող ազգային տօնի ժամանակ՝ Գրիգորը մերժեց ծաղկեայ պսակներ զոհել մեծ դիցուհի Անահտի խորանի առաջ և յայտնեց իր քրիստոնեա լինելը։

Զայրացած թագավորը, ինչպէս ասում են, սարսափելի տանջանքների երթարկեց նրան, ըստ ավանդութեան՝ Գրիգորն իբրև թէ 13 տարի մնացել է մի վիրապի մէջ և ապրել՝ ծածուկ քրիստոնէութիւն դավանող մի կնոջ տված կերակրի շնորհիվ։ Վերջապէս թագավորը մի հրաշքով քրիստոնեայ է մկրտվում և այնուհետև Գրիգորի հետ միատեղ ձեռնարկում ամբողջ երկրի քրիստոնէացման գործը։

Այսպիսով Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ քրիստոնէութիւնը պետական կրօն դարձավ. մի մարդու կեանքի չափ տարիներ անցնելուց յետոյ միայն՝ Կոնստանդին Մեծը,