Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի սահմաններից անցնելով՝ պարփակեց նաև Արաքսի և Կովկասի միջև գտնվող երկիրը (Աղվանից երկիրը՝ ավելի արևելեան կողմը՝ մինչև Կասպից ծովը) և Վիրքը (վրացիների երկիրը Արևմուտքում)։ Բագրատունիների իշխանութեան և փառքի ճարտարախօս վկաներն են հանդիսանում դեռ այսօր ևս արքայանիստ Անի քաղաքի ավերակները, որ այցելեց դր. Բէլքն իր առաջին ճանապարհորդութեան միջոցին և որի ճշգրիտ նկարագրութիւնն է տալիս Լինջը նորերս Հայաստանի մասին հրատարակած իր գեղեցիկ, ամբողջովին իր անձնական դիտողութիւնների վրայ հիմնված` երկհատոր աշխատութեան մէջ: Սակայն Հայաստանի միութիւնը բագրատունեաց իշխանութեան ներքոյ՝ երկար չտևեց։ Երկրի լեռներով կտրտված լինելու բնութիւնը և նշանավոր ազնվական տոհմերի անկախութեան ձգտումը նորից պատճառ եղավ―հէնց այն միջոցին, երբ Բագրատունիները 913 թ. խալիֆատից ձեռք բերին երկրի լիակատար անկախութիւնը՝ հարկատվութիւնից ազատվելով—որ Հայաստանում Բագրատունեաց թագավորութեան հետ զուգընթացաբար առաջացան ինքնուրոյն և անկախ մասնակի պետութիւններ. դրանց մէջ նշանավոր հանդիսացան Վասպուրականի Արծրունիները, որոնց արքայանիստն էր Վանը. այսպիսով այդ քաղաքն երկրորդ անգամ դարձավ պետութեան մայրաքաղաք և այս անգամ հայոց ազգային թագավորութեան։

Սակայն արևելքից ներս խուժող սելջուկների երկիւղից, տասն և մէկերորդ դարում, իրենց երկիրները թողին արևելեան հռոմայեցիներին՝ նախ Արծրունիների վերջին թագավոր՝ Սենեքերիմը 1021 թ. Ք. յ. և յետոյ՝ Բագրատունեաց վերջին արքայ Գագիկը 1045 թ.։ Սակայն արևելեան հռոմայեցիներն ևս չկարողացան դիմադրել սարսափելի վտանգին։ Սելջուկեան հօրդաների գործած սիստեմատիկ և դաժան ավերմունքները Հայաստանում վերջ դրին հայերի քաղաքական և քաղաքակրթական կեանքին՝ իրենց բուն հայրենիքում։ Իսկ ինչ որ անվնաս թողին սելջուկները, ոչնչացրին մօնղօլները։

Սելջուկեան պատերազմների ժամանակ բազմաթիւ հայեր ապաստանեցին Տավրոսի և Կիլիկիայի կողմերը։ Այդտեղ 1080 թ. Ռուբէնը, որ հավանականօրէն Բագրատունի էր, հիմնեց մի փոքրիկ իշխանութիւն, որի մայրաքաղաքն էր Սիսը: Ռուբինեան հարստութեան այս ազգային պետութիւնը, որ Հայաստանից դուրս էր գտնվում և 1198 թ. Լևոն ll-ի թագադրութեամբ դարձաւ թագավորութիւն, որոշ դեր խաղաց խաչակրաց