Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմների ընթացքում և խաչակիրների հիմնած պետութիւնների հետ ունեցած սերտ միութեամբ։ Ռուբինեան թագավորութիւնը, որ իր ներքին կազմակերպութեամբ մի կիսա-ֆրանսիական ավատական պետութիւն էր։ 1342 թ. անցավ Կիպրոսի, Ռուբինեանների հետ խնամիացած Լուսինեան տոհմի ձեռքը բայց տապալվեց եգիպտական մամելուկների ձեռքով։ Կիլիկիացի Լուսինեան վերջին թագավոր Լեոն VI մեռավ Փարիզում 1321 թ․։ Այնուհետև այլ ևս Հայաստանն երբէք ինքնուրոյն պետութեուն չեղավ։ Էապէս հայկական միութիունը դեռևս շարունակվում է միայն եկեղեցական շրջանում։ Հայոց եկեղեցին դավանաբանական տեսակէտից բաժանված լինելով օրթօդօքս յոյն եկեղեցուց որոշ և միշտ վիճաբանութեան առարկայ եղած կէտերով—ամենից առաջ Քրիստոսի բնութեան լիակատար միութեան ուսմունքով—իր կազմակերպութեամբ մի բոլորովին ինքնուրոյն պատկեր է ներկայացնում։

Զանց ենք առնում հոոմէական-կաթոլիկ դավանութիւնն ընդունած հայերին․ կաթոլիկ հայեր են նաև Մխիթարեանները, որոնք մեծ ծառայութիւն են արել հայերին՝ նպաստելով նրանց զարգացմանը և հրատակելով նրանց գրականութիւնը։ Վենետկի մօտ եղած Ս. Ղազարի հրաշագեղ կղզու վրա է գտնվում Մխիթարեանների մայր վանքր, որտեղ հայերէն սովորեց Լօրդ Բայրօնը։ Սակայն բոլոր «գրիգորեան» հայերը իբրև իրանց եկեղեցական պետ են ճանաչում Ռուսա-Հայաստանի Էջմիածնում գահակալող կաթողիկոսին։ Եթէ մակերեվութապէս գիտենք, այստեղ ևս պէտք է ժխտենք միութիւնը, որովհետև թէ Կիլիկիայի Սիս քաղաքում և թէ Վանայ լճի Աղթամար կղզու վրայ այսօր ևս գոյութիւն ունին մի մի անվանական կաթողիոսությիւններ։ Առաջինը ծագում է յայտնապէս Ռուբինեանների ժամանակներից, մինչդեռ Աղթամարի կաթողիկոսութիւնը, որ իբրև թէ 1113 թվից անընդհատ յաջորդութեամբ միևնոյն տոհմի ժառանգութիւնն է մնացել, հոգևոր շրջանում արտացոլում է Վասպուրականի նախկին ինքնուրոյնութեան ժամանակները՝ Արծրունիների իշխանութեան ներքոյ։ Սակայն իսկապէս այս երկու կաթողիկոսութիւնները ոչ այլ ինչ են, եթէ ոչ գավառական արքեպիսկոպոսական թեմեր՝ կաթողիկոսական տիտղոսով. դրանց միակ առավելութիւնն այն է, որ Էջմիածնի կաթողիկոսի նման կարող են նոյնպէս մեռոն օրհնել։ Էջմիածնի կաթողիկոսին, իբրև հայոց միութիւն կազմող եկեղեցու պետին, անմիջապէս ենթարկվում է միայն Ռուսա-և Պարսկա-Հայաստանի հայ հոգևորականութիւնը,