Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― 35―

կալեի արքայանիստը Վանի մօտ, որի մեծ մասամբ հսյրենի երկրում պահված արդիւնքները բազմակողմանի կերպով պարզաբանեցին Խալդերի քաղաքակրթութիւններ ու ծագումը։

Նոյնպէս ասորական, յունական և սեմիտական էական նշանակութիւն ունեցող արձանագրութիւններ գտանք. ըստ կարելոյն պարզաբանեցինք մեր ճանապարհորդած ամբողջ շրջանը՝ աշխարհագրական տեսակետից, որ համապատասխանում էր պրուսական թագավորական գիտութեանց ճեմարանի և Համբուգի աշխարհագրական ընկերութեան առանձին ցանկութիւններին:

Տասը հազար յոյների դարձի ճանապարհի հետազօտութեան արդիւնքը էապէս տարբերվում է ցայժմ տիրող հայեացքներից, բայց ավելի ճշտութեամբ համապատասխանում է Քսենօֆօնի տված տեղեկութիւններին։ Տիգրանակերտի տեղի խնդրի լուծումը գտնվեց՝ համեմատելով այն վայրի հետ, որի օգտին արդէն Մօլտկէն, հարկավ միայն անցողակի այցելութեան միջոցին, կարծիք էր յայտնել։ Տարի ու կէս մնալով Հայաստանում՝ ինքն ըստ ինքեան հասկանալի է, որ մենք պէտք է բազմաթիվ տպավորութիւններ ստանայինք այդ երկրի այժմեան հանգամանքների մասին, եթէ նոյն-իսկ հնագոյն ժամանակներն ու ներկան միմեանց հետ այնպէս սերտ կերպով կապված չլինեին Հայաստանում:

Ներքին և արտաքին պատճառներից ստիպված չենք կարող մեր ճանապարհորդութեան հետևեալ նկարագրութեան միջոցին հետևել ամեն մի առանձին ուղևորութեան պատահական դիպվածմներին և զանազան հանգամանքների պատճառով անկանոն կազմակերպված ընթացքին։ Առանձնապէս պէտք է շեշտեմ, որ չեմ տալիս ամբողջ ճանապարհորդութեան նկարագրութիւնը, այլ միայն այն ուղևորութիւններինը, որոնց ես մասնակից եմ եղել կամ միայն ինքս եմ կատարել. չեմ նկարագրել ուղեկցիս առանձին ճանապարհորդութիւնները։ Իմ և ուղեկցիս հիմնական ըմբռնումների տարբերութեան պատճառով՝ մեր ճանապարհորդութեան հետևանքների և գիտական արժէքի մասին այստեղ արտայայտված մտքերն ու դիտողութիւնները միմիայն ինձ պէտք է վերագրել։

Սակայն, որպէս զի ընթերցողի համար պարզ լինի մեր ամբողջ ճանապարհորդութեան կարևոր անհրաժեշտ պատկերը թէ ըստ ժամանակի և թէ ըստ բովանդակութեան կենդրոնացման—նախապէս մի համառօտ ժամանակագրական ակնարկ ձգենք մեր ուղևորութեան ամրողջ ընթացքի վրայ: