Մեր Էքսպեդիցիօնը Ռուսա-Հայասաանում ճանապարհորդելուց և Ուրմիոյ լճի չորս կողմը շրջագայելուց յետոյ— ինչպէս որ մանրամասն նկարագրված է այս հատորի մէջ—անցավ պարսկա-տաճկական սահմանը՝ Բաշկալայի վրայով և հասավ Վան 1898 թ. հոկտեմբերի 12-ին։ Վանում մենք ամերիկական միսիօնի գլխավոր դր. Ռայնօլդի և իր ամուսնու սիրալիր աջակցութիւնն ու ցանկալի հիւրասիրութիւնը գտանք։ Թէև մենք Ռայնօլդի վերին աստիճանի մարդասէր գործուն էութեան մասին՝ մանավանդ իննսնական թվերին այնպէս թշվառ կերպով կենազրավ եղած հայերի այրիների ու որբերի նկատմամբ՝ ավելի մանրամասն կխօսենք երկրորդ հատորում, բայց և այնպէս այստեղ ևս պէտք է շեշտենք այդ՝ ի նկատի ունենալով, որ նորերս գերմանական մի նշանավոր լրագրում տարաբախտաբար բոլորովին անճիշտ նկարագրութիւն լոյս տեսավ — երևի անբավարար և կարճ ժամանակի ընթացքում հավաքած տեղեկութիւնների հիման վրայ—այս անշահասէր, բազմարդիւն և ինքնազոհութեան արիութիւն ունեցող մարդու մասին։ Միսիօնների կրօնա-քաղաքական գործունէութեան մասին տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց որ դր. Ռայնօլդը ամեն տեսակէտից իմաստուն չափավորութեան է հետևում, որ նա հասարակական շրջանում անբավ բարիքներ է առաջացրել և դեռ այսօր էլ նոյնն է շարունակում, — այդ կարող են վկայել գործին տեղեակ բոլոր մարդիկ՝ թէ թուրքերն ու հայերը, թէ գերմանացիներն ու ամերիկացիները միաբան:
Վանից մենք յաճախ ավելի մեծ ուղևորութիւններ էինք կատարում հետազօտութեան նպատակով: Մինչդեռ իմ ուղեկիցը հիւսիսային կողմից մի պտոյտ ձեռնարկեց Վանայ լճի շուրջը, որ հարկավ շուտով ընդհատվեց, որովհետև նա ենթարկվեց քրդերի յարձակման Սիփան Դաղի վրայ և քիչ էր մնում, որ կեանքն էլ կորցնէր: Ես դիմեցի դէպի արևելք, դէպէ Քեշիշ գեօլ և Էրչէկ լիճը (հոկտեմբերի 9—17)։
Քրդերի վերոյիշեալ յարձակման հետևանքն այն եղավ, որ այնուհետև մեր ուղևորութիւնների միջոցին թիւրք կառավարութեան կողմից, բացի սովորական ոստիկան զինվորներից (զապտիէ), մեզ ուղեկցում էին կանոնավոր հեծելազօրքի զինվորներ։ Առաջին անգամ հետազօտեցինք արևելեան Տիգրիսի (Բօհտան-սու) ակունքների շրջանը և Վանայ լճից դէպի հարավ գտնվող, վայրենի հերտօշի-քրդերով բնակված Նօրդուզ, Շատախ և մոկք լևռնագավառները. վերադարձին հետազօտեցինք Մենուաս-ջրանցքը՝ ակունքից սկսած մինչև Վան (հոկտեմբերի 27-ից