որտեղ հիմնվել են նախահայկական զօրեղ տիրապետողների ձեռքով։ Խալդերի ժայռաբերդերն էլ իբրև ամրոց են ծառայում—համեմատաբար— արդի պաշտպանողական նպատակներին։ Նոյն իսկ նրանց արքաների սեպագրերը բացառապէս միայն՝ մեռած, անհասկանալի հնութիուններ չեն, այլ դեր են խաղում այժմեան բնակիչների կեանքում և հավատի հարցերում։ Ժայռերի վրայ փորագրված սեպագրերն և այն խորշերը, որտեղ յաճախ պահված են լինում արձանագրութիւնները, համարվում են նվիրված հին, ժողովրդի հավատից դեռ ևս չանյայտացած, աստվածներին, կամ թէ դրանց մէջ պահված են կախարդված գանձեր։ Իսկ խալդական սիւնաձև կոթողները, որոնք նման են մեր, վերևից կլոր ձև ունեցող գերեզմանաքարերին, շատ յաճախ պատահում են քրիստոնէական եկեղեցիներում․ դրանք իբրև սեամք, դարավանդներ (simse), անկիւնաքարեր կամ թէ բեմի առաջը պատի մէջ դրված՝ կազմում են այժմեան հայերի եկեղեցիների նշանավոր բաղկացուցիչ մասը։ Առանձին ձև ունեցող մեծ խաչերի ունեցած (խաչերի մեծութիւնը յաճախ ի վնաս դրանց շուրջն եղած դրվածքի է լինում. խաչերը հայերի համար Քրիստոսի ազդանշանն են դարձել) հմայքը փոխվել է օրհնութեան, երբ դրվել են պատերի մէջ։ Եվ եթէ դրանք այդպիսով իմաց են տալիս մեզ, որ այժմեան քրիստոնէական տաճարի տեղը կամ անմիջական շրջակայքում երբեմն եղել է խալդական պաշտամունքի վայր, որտեղ և դրված էր կոթողը, ապա հաստատվում է այդպիսով Հայաստանի վերաբերմամբ եղած այն ընդհանուր դիտողութիւնը, որ կրօնական պաշտաման տեղերը, մինչև անդամ առարկաները կամ արտաքին նշանները մնում են նույնը, եթէ կրօնը նոյն իսկ մի քանի անգամ փոխվում է։ Թէ հին և թէ նոր նախապաշարմունքով է հիւսված ամենահին ժամանակի վկայ հետևեալ իրողոլթիւնը, որ պարզ գեղջուկի համար անհասկանալի է. քրդերի ավերածութիւնների ժամանակ քարուքանդ եղած մի եկեղեցու սեամքի տեղ ծառայող հին կոթողն այժմ համարվում է գիւղի հացն ապահովող թալիսմասնը։
Ամենահին ժամանակների ներկայի հետ կապակցվելը, որ դիտված և ընդունված է ուրիշ երկրների նկատմամբ ևս տեղի է ունեցել մեծ մասամբ շնորհիվ այն կենդանի, թէև անգիտակից, հասկացողութեան, որ ունեցել են սկզբնական հայ եկվորները տեղական քաղաքակրթութեան մասին, որ գոյութիւն է ունեցել իրանցից առաջ և որի առաջացնողներին իրենք ընկճել են (600 թ. Ք․ա․)։ Հայկական ավանդութիւնը,