― որ հասել է մեր ձեռքը՝ վաղագոյնը վեցերորդ դարի (Ք. յետոյ) գրվածքներով, սակայն բնականաբար շատ ավելի հեռավոր ժամանակներից է ծագում, խալդերի արածներն ու գործերը իր նախնիքներին է վերագրում։ Հարկավ դրա հետ միասին դերեր են տրվում ասորեստանցիների առասպելական անձնավորութիւներին՝ Բելին ու Շամիրամին. երկրի և նրա հնագոյն բնակիչների ասորեստանցիների հետ ունեցած պատերազմական և քաղաքակրթական շփումների յիշողութիւնները մոռացութեան չէին տրվել։ Այդ յիշողութիւնները մինչև Տիգրան «մեծ»-ի ժամանակները կենդանի էին։
Այստեղ ևս, ինչպէս և հետազօտութեան այլ շրջաններում, ապացուցվում է նորից, որ հին արևելեան և կլասիկ պատմական ժամանակաշրջանների միմեանցից բաժանելը ո՛չ կարելի է և ո՛չ էլ ցանկալի։ Եւ այսպիսով թող թոյլ տրվի ինձ ևս նախօրօք շեշտելու. ընդհանրապէս այն ինչ որ յnյu ունիմ, գրքիս բովանդակութիւը կհաստատէ մանրամասն։ Ես ճանապարհորդել եմ ոչ իբրև արևելագիտական շբջանի մասնագէտ այլ իբրև պատմաբան որի հետազոտութեան շրջանն է յատկապէս ամբողջ հին պատմութեան մեր մինչև հոոմէական վերջին և բիւզանդական սկզբի ժամանակները այդ պատճառով ես չեմ կարող ավելի պակաս ուշադրութիւն դարձնել կլասիկ հին պաամութեան ժամանակաշրջանների վրայ, քան ավելի հնագոյնների. ևս աշխատում եմ ներկան ըմբռնել իբրև հետևանք պատմական անցեալի և այդպիսով ոչ կարող եմ և ոչ էլ կամենում եմ հրաժարվել նաև միջին և նոր դարերի, դէպքերն ու հանգամանքները, կշռադատելուց։
Միւս կողմից չէ կարելի ժխտել այն ճշմարտությունը, որ քանի յետ ենք գնում, այնքան ավելի նշանավոր է հանդիսանում Հայաստանի համաշխարհային պատմական դերը՝ արտաքին քաղաքականութեան ընդհանուր զարգացման պատմական շրջանակում կարելի չէ ժխտել նաև այն իրողութիւնը, որ այստեղ նկարագրված գիտական ճանապարհորդութիւնը վերաբերում է գլխավորապէս խալդական ժամանակի լուսաբանութեանը և որ խալդերի պատմական կեանքը տեղի է ունեցել հայկական հողի վրայ։
Եվրոպական գիտութեան հետաքրքրութիւնը «հայկական» հնագոյն ժամանակի վերաբերմամբ համեմատաբար շուտ է առաջացել, սակայն հետազօտութիւնը, խոստմնալի սկզբնավորութիւնից յետոյ, երկար ժամանակ ընդհատվել է, որպէս մեր օրերում նորից ընթացք ստանայ։