Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո, «այլև կարգեալ կացուցաներ ի նմա ամբոխութիւնս երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց, և ածեալ ջուր ի Քասաղ գետոյ, զամենայն աւազախիտ առապար դաշտավայրն ի գործ արկաներ, տնկեր այգիս և բուրաստանս ծաղկոցաց»։[1]

Անշուշտ Ներսես պիտի հասներ իր նպատակին, եթե քաղաքական մշտական փոթորիկներ, ներքին կռիվներ և կամավոր աքսորը անոր թռիչքներուն արգելք չլինեին, այնուամենայնիվ իր ժամանակին «Շինող» մականունը ստացավ։

Դվինի երկրաշարժից հետո, Գևորգ կաթողիկոսին Զվարթնոց գալը ցույց կուտա, որ որոշ չափով շենացած էր Զվարթնոցի շուրջը և թերևս Թովմա Արծրունի այս նոր Ներսեսաշեն քաղաքը կակնարկե «ի Նոր Քաղաքին» ըսելով։ Արդ հառաջիկա պեղումները պիտի հաստատեն ոչ միայն հիները, այլ և Ներսեսի օրով կատարված գործերը։ Ուստի այժմ պետք է միանգամայն անձեռնմխելի պահվին Զվարթնոցի շուրջը բոլոր հնագիտական տարածությունը հօգուտ պատմագրության և պեղումներու, այլ և փորձնական պեղումները պետք է սկսվին նույնիսկ պարիսպներեն, որոնց ուղղությունը և սահմանը բավականին որոշ են։

* * *

1․ Արծվեխոյակ[2] չորս անջատ սյուներու տակի բարձրությունը նորոգվեր է և եզերքներեն լայնացուցեր են հավանականաբար ճնշում նկատելով։

2. Այժմյան երևցած գզրոցը չի կարող Ներսես Շինողին պատկանել, որովհետև սա շինված է հետնագույն շինված բեմին վրա, այն ալ, հին սեղանին սահմանեն շատ դուրս՝ բեմին կարնիզին եզերքին հավասար։ Ներսեսի շինածն ալ ունե՞ր թե ոչ, հարց է։ Գզրոցի միաժամանակ շինված լինելուն վկայությունը տվողը Հովհաննես կաթողիկոսն է, որ երկու դար հետո է։ Գուցե բեմի ընդարձակումը Հովհ. կաթողիկոսեն առաջ էր եղած, և ինքը ժամանակին կամ նորոգության անտեղյակ, կարծեր է, որ նույնիսկ Ներսեսի շինածն է. այնուամենայնիվ հարց կմնար գիտենալու, թե ե՞րբ է ընդարձակված բեմը, բեմի ընդարձակումեն առաջ գզրոց կա՞ր թե ոչ։ Որո՞ւ կվերաբերի գրոցի ծրագիրը, եթե Ներսեսի շինածը չուներ գզրոց, կամ ի՞նչ ապացույց կա Ներսեսի շինած լինելուն։

3. Հետաքրքրական է փնտրել պատճառները մկրտության ավազանը եկեղեցիի կենտրոնին վրա փոս շինվելուն և գտնել ժամանակը, մկրտությունը եկեղեցիի մեջ կատարելու սովորության սկիզբը։ Բաղդատել նաև մյուս եկեղեցիներու մկրտարաններուն հետ, ի նկատի առնելով ժողովոց կանոնները, արդյո՞ք այս ձևը օտար չէ՞ր և կապ չունե՞ր Ներսեսի քաղկեդոնիկության հետ։ Հավանաբար փակվեցավ այս ավազանը, բեմի ընդարձակման ժամանակ և տեղը շինվեցավ խաչաձև քարե ավազանը, եթե հնար լինի գտնել ժամանակը և փոփոխության պատճառները թե՛ բեմին և թե՛ ավազանին։

4. Վերնահարկ սրահի սանդուղներուն տեղը ըստ ամենայնի գտնելու ջանալ։ Պետք է գտնել նաև մույթերու մեջ եղած սենյակներու դռների տեղը։ Սանդուղներու տեսակետով ի նկատի ունենալ Քասախի եկեղեցիին սանդուղը, նմանապես Հովվի եկեղեցիին համար ալ միևնույն հետազոտությունը անհրաժեշտ է, քանի որ վերջինս մանրանկարն է Զվարթնոցին։

5. Քահանայից դասին բեմին վրա կենալնուն ակնարկները հավաքել պատմագիրներեն։

6․ Պատկերները Զվարթնոցին մեջ պետք է բացառիկ

  1. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1912 թ., էջ 88։
  2. Այս փոքրիկ հատվածը Թորամանյանը գրել է Զվարթնոցի մոնոգրաֆիայի համար իբրև դիտողություններ և հարցեր, որ և տպագրում ենք համարյա անփոփոխ կերպով։ Կազմող