Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որմնասյուներու moulure-ներով աղեղները մինչև 115 սմ. երկարությամբ և ամբողջ moulure-ները վրան տեղավորող լայնությամբ կտրված են։ Այս աղեղներուն մեջ հազվագյուտ են սև քարերով շինվածներ. սրանք ընդհանրապես կարմիր և շիկագույն քարերով են կազմած։

Բոլորակ պատուհաններ

Առհասարակ բոլորակ պատուհանները կազմած են երկու քարերով հատ հատ, պատահեցի, որ չորս քարերով են և կամ մեկ կողմը ամբողջ քար, իսկ մյուս կողմը երկու կտորով կազմված են։

Քիվ (պսակ)

Քիվերն անհամեմատ դուրս ցցված են քան հայկական ոճի սովորական պսակները: Ունին նաև շատ կանոնավոր larmier-ներ շուրջանակի. նույնպես անհամեմատ երկար մաս ունին պատին վրա հանգչած՝ մինչև 50-90 սմ. երկարությամբ: