Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կպարունակեին շենքի նպատակի, տեղի պաշտաման և ծիսական արարողություններու մասին։ Թերևս ապագային մեջ հմուտ գիտնականներ ընդհանուրի սեփականություն դարձնեն այդ արձանագրություններու բովանդակությունը։ Այս սենյակներուն մեջ կան այնպիսի սրահներ, որոնք ըստ երևույթին, պարզ հայտնի է, որ բնակության հատուկ չեն, այլ ոևէ ծիսակատարության հատկացված են, որովհետև ունեն մեջը այնպիսի հարամասունքներ, որոնք ցույց կուտան կրոնական ոևէ արարողության համար շինված։

Այս երկար քառակուսի սրահներեն մեկը որ ամենեն ավելի հավանականություն ցույց կուտա, ծիսակատարության հատուկ լինելու, թեև աթաշկահի հետ անմիջապես մի գծի վրա չէ, այնուամենայնիվ գավիթի աջակողմն է (գավթի ձախ կողմին վրա դեպի կենտրոն կգտնվի կրակի տաճարը կամ աթաշկահը), եթե գավիթ մտնենք և դեպի կենտրոն գնալով երեսնիս դարձնենք, գավիթին ձախ կողմին վրա կտեսնենք աթաշկահը, իսկ առանձին ձախակողմը շրջապատող շենքերու մեջ այն սրահը, որ գտնված սենյակներուն մեջ բոլորովին տարբեր ձևով է շինված և պարզ հայտնի է բնակության համար չլինելը։

Հայտնի բան է, որ այս մեծ կրակատունը, որ ըստ Շարդենի տված բանավոր տեղեկության, մովպետյան մովպետը անպայման պետք էր որ ունենար նաև իր զոհարանը, սակայն կարող էր պատահել որ անպայման պարտավորիչ չէր անմիջապես աթաշկահին ձախ կողմը՝ մի գծի վրա իզեշնեխանե շինելը Պարսկաստանում կամ Բաքվի շրջանում։ Նույնպես կարող է պատահել, որ Հնդկաստանում ևս գտնվին աթաշկահի այլ կողմերուն վրա շինված իզեշնեխանեներ, այս մասին իմ ստացած տեղեկությունները բավարար չեն։ Համենայն դեպս պետք է ի նկատի ունենալ որ, քանի որ այս տաճարի գոյությունը սասանյաններու, նույնիսկ աքիմենյաններու ժամանակեն լինելու կարծիքներ կան. (J. de Morgan) նաև անուրանալի և որ այժմյան շենքը հին, բազմադարյան տաճարը չէ, անշուշտ ի հնումն գոյություն ունեցող մի տաճարի տեղում վերաշինված է մոտ ժամանակ, հետևաբար կարող են դարե ի դար ավանդությունները փոխված լինին որոշ ազդեցթյուններու տակ և տեղափոխություններ կրեն կրոնական այս կամ այն հարամասունքները և կարգերը, մնալով նպատակը նույնը, ինչպես կտեսնենք քրիստոնեական կրոնին մեջ 4-րդ դարեն մինչև մեր օրերը։ Ուստի մի քանի խոսքով այդ ենթադրությունները պատմության և իրականության մեջ գտնված փաստերով և օրինակներով։

Թե ե՞րբ է Սուրախանի մեջ կրակապաշտական մի տաճարի գոյության սկիզբը, այս մասին ըստ J. de Morgan-ի ենթադրության պետք է որ շատ հին, նույնիսկ աքիմենյան ժամանակից լինի։ Ուստի նա դատում է հետևյալ կերպով։ Կյուրոսի աշխարհակալության ժամանակ մի կարևոր անցք տեղի ունեցավ Կովկասի համար. Կյուրոս, իսկապես կքարոզեր Զրադաշտական վարդապետությունը, կարելի է որ այս օրերեն իսկ երևեցավ Բաքուի մեջ այս պաշտամունքը, ուր մնացած յուր կատարյալ ուժի մեջ ավելի քան հազար հինգ հարյուր տարի։

J. de Morgan այս տողերին վերջը ավելացուցած է մի ծանոթության չորս թիվ, որուն մեջ, կըսե թե, «տակավին կտեսնվի Բաքուի մեջ մի կրակի մեհյան, ուր մի քանի տարի առաջ կապրեր մի զրադաշտական վարդապետ։ Նավթի արտադրության սկզբնավորութենեն ի վեր, մեհյանը կգտնվեր մի գործարանի պարիսպի մեջ և վերջին վարդապետը խողխողվեց մի թաթար գործավարի ձեռքով (J. de Morgan. Mission scientifique au Caucase, t II, p. 132).

Ուրիշ զանազան տվյալներից ևս հայտնի է, որ Սուրախանիի կրակատունը գոյություն ունեցել է շատ ժամանակներե ի վեր, սակայն այսօրվան գոյություն ունեցող շենքը իր շինվածակերպով և ճարտարապետական ոճով միանգամայն հետին դարերու գործ է։ Անշուշտ հին ժամանակվան տաճարը քայքայված ու անշքացած էր, վերջին անգամ նախկին տեղին վրա վերաշինել են վերաշինության ժամանակակից Բաքվի և շրջակայից մեջ գոյություն ունեցող կրակապաշտներ կամ ամենայն հավանականությամբ Հնդկաստանեն եկող կղերներ կամ ուխտավորներ։ Ուստի այժմ քննենք այն հարցը թե ե՞րբ վերաշինված կարող է լինել այս կրակապաշտական տաճարը կամ աթաշկահը։

Դժբախտաբար ես հնարավորություն չունեմ հին և նոր ճանապարհորդական ուսումնասիրություններից օգտվելու, միայն այնքան կարողանում եմ օգտվել որ չափ աղբյուրներ կարողանում եմ ձեռքի տակ ունենալ։

Ձեռքս եղած ճանապարհորդական աղբյուրներեն ամենահինը Chardin-ի ճանապարհորդությունն է, որուն մեջ հեղինակը ծանոթ չէ իր կատարած ճանապարհորդության միջոցին Բաքուի և շրջագայից մեջ կրակի մեհյանի մը գոյության։ (Ինչպես կերևի ինքը Բաքու էլ չէ գնացած)։ Միայն մի լրո տեղեկություն կուտա այն կողմերու վրա գոյություն ունեցող կրակապաշտական կրոնի և սովորությունների մասին։

Chardin դեպի Պարսկաստան ճանապարհորդության ժամանակ երբ Ջուղա հասավ, Ջուղան և շրջակաները պատմական և ազգագրական տեսակետով ուսումնասիրելու միջոցին հետևյալ տեղեկություններն է հավաքել, ավելացնելով նաև իր կարծիքները, այդ տեղեկությունները կգրե հետևյալ կերպով։

«Կսվի թե Արաքսը կբաժանե Հայաստանը Մեդեայից. այս թագավորությունը որ երբեմն աս էական կայսրությունը իր ձեռքին ուներ, այժմ պարսկական նահանգի մի մասն էր, որուն պարսիկները Аzerbeyan կամ Asurpican կանվանեն, ասիկա Պարսկաստանի ամենամեծ նահանգն է։ Արևելյան կողմեն սահմանն է Կասպից ծովը և Hircanie, հարավային կողմեն Պարթևական նահանգը, արևմտյան կողմեն մինչև Արաքս գետը և Բարձր Հայք. հյուսիսային կողմեն Դաղստան և այն լեռնոտ երկիրը որ կսահմանակցի Մոսկովյան կոզակների հետ, և ինչպես ըսի Տավրոս լեռան մի մասը կկազմե։ Նա կպարունակե իր մեջ արևելյան Մեդեան որուն նաև Atropatie կամ Atropatene կանվանեն։ Ասորեստանը Բարձր Հայաստանի մեկ մասն է։ Պարսիկներ կսեն թե այս նահանգը Azerbeyan կկոչվեր, այսինքն Տեղ կրակի կամ Երկիր կրակի այն պատճառով որ, ամենահռչակավոր կրակի մեհյանը այստեղ շինված էր։ Կրակապաշտները այստեղ կպահեին կրակ մը, որուն մասին կհավատային թե աստված