Այս էջը հաստատված է
Եկեղեցիի գավթին անմիջապես կից կա ութը որմասյուներու վրա միակտուր քարակոփ մի եկեղեցի՝ կամարներու խաչաձևումով, որոնց մեջտեղեն ունի գմբեթաձև մի լուսամուտ. գմբեթին մեջ բնականեն սթալաքթիթ քանդակած, նմանապես խորանին գմբեթարդին մեջ քանդակված է սթալաքթիթ։ Խորանին կիսաբոլորակը սյունազարդված է ութ սյուներով կամ յոթը սյունամեջերով, երկու խորհրդանոց անի, հյուսիսի երկու սյուներին գոյացած անկյան մեջ կա քանդակազարդ խորշ, հարավային պատին վրա երեք շքեղ քանդակազարդ խորշեր ունի։
Դեպի արևելյան կողմի քարափոր եկեղեցին, որ ավելի կից է տաճարի արևմտահյուսիս անկյունին, դուռը կրկին կբացվի գավթի մեջեն, ունի երկու