Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան, որոնցմե մեկը նշանավոր է իր հնությամբ և ճարտարապետական կազմությամբ: Ծիրանավոր անունը կուտան տեղացիք և շինված է 5-րդ դարեն ոչ ուշ։ Կարմրավորը՝ 7-րդ դարուն, Մարինեն՝ 13-րդ դարե ոչ ուշ։

Ուշադրության արժանի է Քասախի կամուրջը իր շինվածով և տեղագրական դիրքով։

13․ ԱՊԱՐԱՆ

Արագածի արևելյան բարձրունքների վրա, Քասախ գետի աղբյուրներու մոտ, Ապարան կոչվող շրջանային կենտրոնի մեջ կանգուն կա մի հնադարյան մեծ եկեղեցի բազիլիք ձևով կանգնված, շենքը և շինության ոճը այնքան հին է և տարօրինակ, որ նույնիսկ հեթանոսական ծագում ունենալ կկարծվի, արևմտյան և հարավային դռներու քանդակազարդումները միանգամայն գոյություն չունին Հայաստանում 5-րդ դարուց հետո։ Շուրջը, որ սյունազարդ սրահ ունեցել է, որի սյանց խոյակները խոյակները չափազանց հին ձև ունին և խիստ հնադարյան քանդակներ։ Այս եկեղեցու ժամանակը, ոճը և ճարտարապետական մանրամասնությանց ուսումնասիրությունը ամենաանհրաժեշտ պահանջներից մեկն է հնագիտության տեսակետով։

Այս գյուղի շրջակայքում ևս կան բավական թվով հեթանոսական և հին քրիստոնեական շրջանի մնացորդներ։ Այստեղեն բերված է Հայաստանի Պետ. Պատմական Թանգարան շնագլուխ մարդապատկեր քանդակված մի սյան խոյակ։