Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ձևավոր սուրբի մը դիրքին, ինչպես ս. Գևորգ։ Ձեռքը բռնած գավազանին վերի ծայրը կանաչ գույնով դրոշակի նման մի բան կերևա, դրոշակը երկուքի ճեղքված ձևով․ կկարծեմ, որ անպատճառ պատկերները ետին ժամանակ ծեփված են վրայեն բարակ շերտով, եթե շերտը հանվի՝ տակեն կերևի մնացյալ մասեր, ինչպես նաև ուրիշ աբսիդներու մեջ եղած պատկերներ, որոնք այժմ բոլորովին անհայտ են։

Խորանին կողմնակի ավանդատուններուն հավելումը հավանաբար եղած է շինութենեն քիչ հետո, որովհետև 11-րդ դարու ոճեն ալ հեռու է և մոտ նմանություն ունին հնագույն ոճերու պսակներուն բոլորշի ատամնաշարերով և նիշի մեջ եղած սյան խարիսխի քանդակով, որուն խոյակը խոյի գլուխ է միայն։ Մանվածոները 10-11-րդ դարու արվեստին կպատկանին, հետևաբար ավանդատուն խորաններու սկիզբը կարող է համարվել սրանց հավելման ժամանակը Անիի և շրջակայից մեջ։

14. ԱՊՈԻՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ

Ներսի գմբեթագիր վեց աղեղները plein de cintre-են և փոքր ինչ relomte-ները ներս հակված դեպի կենտրոն՝ պայտաձևի նման։ Խորանին մեջ նկատելի է ծեփին վրա պատկերներու հետքեր, խորանի գմբեթարդին մեջ, պատուհանեն վեր, կա մեծ պատկեր, որ հավանաբար քրիստոսի պատկերն է, նման բյուզանդական ուրիշ օրինակներու։ Պատուհանեն ցած ևս կան ամբողջական սրբոց պատկերներ լուսապսակ գլուխներով, հազիվ տեսնելիք Գմբեթարդի ճակատի կրկնակ աղեղներու ներքևնին թե ճակատեն և թե տակեն մնացած են սրբոց մանր գլխապատկերների հետքեր, վրայի աղեղեն ներքևի մասի վրա կան զարդանկարներ։

Մյուս աբսիդներուն մեջ ալ հավանաբար եղեր են պատկերներ, բայց այժմ անհետացեր են կամ վրայեն ծեփված է, կամ ժամանակի ընթացքում թափված։

Որովհետև սեղանի անմիջապես հարավակողման կից աբսիդին մեջ հետքեր կան պատկերներու, որոնց մեջ նկատելի է մի գլուխ և մոտը մի ձեռք դեպի վեր բարձրացած, ձեռքին միջով անցած է մի սպիտակ գիծ, որպես թե բռնած է մի գավազան կամ տեգ։ Անպայման ձեռքը կվերաբերի երևացող գլուխին և շատ նման