Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է վերին աստիճան մաքուր շինված սրբատաշ քարերով, ինչ շենք լինելը պետք է քննել։

Գյուղի հարավային կողմը 2—3 կմ, հեռավորության մի ձորալանջի վրա կա գեղեցիկ մի եկեղեցի 11-րդ դարու գործ:

Ամայության մեջ փչանալու և բոլորովին քանդվելու վրա է: Վրան կան զանազան դարերու արձանագրություններ։ (Հավանորեն Ալիշանի Հոգեվանք անվանած եկեղեցին այս է):

81․ ՍՈԼԱԿ

Բջնիի հանդեպ, Հրազդանի ձախ ափին կգտնվի Սոլակ մեծ գյուղը։ Այս գյուղի հյուսիս-արևմտյան կողմը, դժվարամատույց լերանց խորաձորի մը վրա կա մի փոքր եկեղեցի սրբատաշ քարերով, որուն վրա կա 1224 թվի արձանագրություն։ Ըստ արձանագրության նույն տեղի անունն էր Տափակ Մայրի և եկեղեցու անունը ս. Աստվածածին։

82․ ՏԵԿՈՐ

Ագարակի և Խծկոնքի արևելյան կողմի գրեթե կեսից մեկ կիլոմետր հեռավորության վրա է Տեկոր գյուղը, որու կողքին գոյության ունի բազմամյա հուշարձան Տեկորի եկեղեցին ս. Երրորդություն կամ ս. Սարգիս անունով։

Շինության արձանագրությունից և արձանագրութան մեջ հիշված անուններից հայտնի է լինում, որ եկեղեցին կանգնված է 5-րդ դարուն։ Բայց իմ կատարած