Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա
ՃԱՄԲՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԾՈՑԱՏԵՏՐ
(Դիվանի № 35 ա) սկսած 1909 թ. մայիսի 9-ին
ԱԼԱՄ

Մայիս 9-ին այցելեցի Ալամ։

Ալամի հյուսիս արևմտյան աբսիդին քառակուսի մասի քիվը։

Հյուսիսային աբսիդին մեկ մասի քիվը։

Հարավային, նույնպես արևելյան աբսիդին քիվը։

Պատուհան և պատուհանի պսակի վրա ատամնաշար է։

Ներքին որմասյուներու խոյակ։

Թերևս առաջին օրինակն է արևմտյան քառակ․ երկար թևով բոլոր եկեղեցյաց մեջ և նմանում է 7-րդ դարուն։

Գմբեթն արտաքուստ ութանկյունի է, ներքուստ՝ բոլորակ։ Աբսիդներն արտաքուստ ութանկյունի, ներքուստ՝ բոլորակ։ Գմբեթի կազմությունը նախնականի դրոշմ ունի, փոխանակ voûte pendenifi-ի սկսված է անկյունները կտրելով, ինչպես ձևագրված է ստորև (նկ. 120)։

Գմբեթին աստիճանաբար բոլորշիացման կերպը, abed փոքր կամարներ շեղակի նետված։ Երևի 7-րդ դարուն ծանոթ չէր voûte pendenifi-ով գմբեթի բոլորշին կազմելը։

1909 մայիս 9-ին Անիեն ճանապարհվեցա դեպի Տեկոր, ճանապարհին հանդիպեցա Ալաման գյուղը և մի ժամու չափ ս. Անանիա եկեղեցին հետազոտելեն հետո, մեկնեցա ուղղակի Խծկոնք (Պեշ Քիլիսե), մի գիշեր այնտեղ անցնելով և հիշատակարանները տեսնելով անցա Տեկոր մայիսի 10ին առավոտյան, և ինձի բնակության համար տվին գյուղի ուսումնարանի սեյակներեն մին։