հնագույն ոճերու կպատկանին։ Կաթողիկեն առանց նորոգության չի մնացեր, թեև ներսն ու դուրսը եղած նորոգությունները շատ հմտորեն են կատարված. այնուամենայնիվ չի կարելի ուշադրություն չդարձնել արևմտյան դռան վրա, որ 13-րդ դարու ոճով կազմած voūt-d’arrēt ունի: Այս կտորը լուրջ ուշադրության կկարոտի և մանրակրկիտ քննության, համենայն դեպս թեև 6-րդ−7-րդ դարերու գործ չեն, սակայն եթե 10-11-րդ դարերու լինելը ապացուցվի, այն ատեն voūt-d’arrēt հայոց մեջ սկզբնավորության մասին ունեցած կարծիքս կհեղաշրջվե անշուշտ։
Թալինի մեծ եկեղեցվո գմբեթին վրա կա տակավին մնացած կղմինդրի մնացորդները։ Ստորին մասերուն վրա չեն երևար, թեև քարե ծածկի ալ նշաններ չեն տեսնվեր։ Բայց գետինները թափված կտորներ շատ կան։
Թալինի մեծ եկեղեցվո հյուսիս արևելյան անկյունին վերջին պատուհանի պսակը վերին աստիճանի հետաքրքրական մի մուլյուր ունի մանվածո, հետաքրքրական է այստեղ գծված մուլյուրը, գավազանը քանդակված է այսպես կոչված էլմասթրաշ, իսկ վերև տափարակ լայն ժապավենի վրա կարգով քանդակված են բոլորակներ մեջը փոքրիկ վարդիկներով, իսկ յուրաքանչյուր բոլորակի մեջտեղ, որ արաբականի նախնական կամարի նման է։
Գյուղի վերջին բնակիչները գաղթած են Պասկևիչի հետ Ալաշկերտից և Տարոնի կողմից։