Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Յանուն ԱՅ Ի ՆԲ թվականին։ Կամ եղև իմ Միսայելի և էտու զիմ Այգին սուրբ Քրիստափորի վասն իմ անցելոց հոգեաց և վասն Աշոտոյ Հայոց Թագաւորի և որդեացն արևշատության։ Յայսմ հետէ ոչ յիմ ազգէ և ոչ յարքունեաց չիշխէ ոք յայսմ հրամանացս ընդդիմանալ։

Վերոգրյալ արձանագրությունը գտնվում է Թային գյուղի հարավ արևմտյան կողմը երկու կիլոմետրի չափ հեռավորության վրա գտնված մի փոքր վանքի հարավային պատի վրա, այս պատի վրա կա երեք արձանագրություն, որոնցից մեկը 941 թվականին է, սակայն հողով ծածկած լինելուն պաաճառով, հնար չեղավ որոշ չափով կարդալ, կա նաև երկու հնագույն արձանագրություն՝ մինը արևմտյան ճակատի վրա հարավային անկյունի մոտ, մի ուրիշն ալ հարավային կողմեն դուրս ցցված թևի արևմտյան ճակատի վրա։

Արևմտյան դռան վրա ևս կա մի մաշված անընթեռնելի արձանագրություն։ Բացի այս, կան նաև թափթփված արձանագրությանց մեծ ու փոքր բեկորներ, որոնք հավաքելու և լուսանկարելու ամենևին հնարավորություն չունեցա, օրվան եղանակի աննպաստ լինելու պատճառով։

+ ԲՎ ՉԾՋ XXX շնորհիվ ողորմածին Այ այս իմ գիր է պարոն Աղպուզայիս թոռն մեծին չահան շահի որդի Իվանէի որ կամ եղև ինձ զթալնոյ գինոյ խայեն վասն արևշատութեան ամիր սպասալար շահանշահի եղթաւր իմոյ և ինչ աղպուլզայիս և Սիթի Խաթունիս և զաւակաց մերոց և վասն մեր պատրոն նախնեացն յիշատակութենէ է, թէ ոք այս գրին հակառակ կա յիմոց և յաւտարաց, մարդն այն դատի յԱյ և մեր նախնեաց մեղացն պարտական լիցին առաջի Քի ահեղ ատենին. կատարողքն արհնին յԱյ և յամենայն սրբոց. ամէն։

Այս արձանագրությունը գտնվում է ներքին Թալին գյուղի մեջտեղ, տակավին գրեթե կանգուն մի փոքր բերդի արևմտյան մուտքի վրա։ Մուտքի կից բուրգի ճակատին, հայերեն արձանագրության մոտիկ կա մի պարսկերեն արձանագրություն հետնագույն ժամանակի մտցված։ Այս բերդի հարավային կողմը կատարին մոտ քանդակված կա (բուրգի վրա) մի մարդու արձան, իսկ բուրգի անմիջապես կից դեպի արևմուտք ճակատին, արևելք նայող ուղղանկյուն պատին վրա քանդակված են երկու փոքր առյուծներ դեմ դիմաց։ Ընդհանրապես լավ է պահված ներքին բերդը, որ խաչաձև եկեղեցվո նման հատակագիծ ունի, կողմերու բուրգերեն երկուքը անկյունավոր են, իսկ մյուսները կիսաբոլորակ։ Արտաքուստ մի քանի մետր հեռվեն շրջապատված է եղեր ավելի ցած պարսպով, բայց այժմ հազիվ հետքերը մնացեր են տեղ տեղ։ Միջին բերդը այժմ այնտեղ բնակող խանի իբրև ցորենի շտեմարան կծառայե։

Զանազան արձանագրություններու մեջ հաճախ հիշատակած Թալինի այգիները, այսօր շատ պարզ կերևին Ներքին Թալինի շուրջը մի քանի կիլոմետր տարածության վրա, յուրաքանչյուր սեփականությունն առանձին որձաքար պատերով բաժանված, որոնք այսօր ծառայում են առանձին արտերու իբրև ցանկ կամ սահման։

Ինչպես երևում է, Ներքին Թալինի այժմյան դիրքեն հնում նույնպես եղեր է ուրարտական շրջանի բերդ։ Որովհետև ոչ միայն ուրիշ ուրարտական բերդերու նման հրաբխային քարքարուտ բարձունքի վրա է շինված, այլև տակավին կմնան հատ ու կտոր հսկայական որձաքարերով շինված պարիսպներու մասերը։ Քիստոնեության շրջանի Թալինի բնակիչները օգտվելով այս քարերու գոյութենեն իրենց այգեստանները շրջապատեր