Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրված է երկար սև ներկով արձանագրություն. բայց ավելի կանուխ գրած քան նկարը, որովհետև գրերը նախ դեղով ծածկեր են և հետո վրան նկարեր։

Լմպատա վանքի արևելյան կողմի քարափոր դագաղներու նման դագաղներ բազմաթիվ գտնվելեն զատ Մահմուտճուկ գյուղին մեջ կան նաև բնական ապառաժի մեջ փորվածքներ, որոնք այսօր մեծ մասամբ մնացած են: Գյուղացվոց պատմելով բնական ժայռերու մեջ փորված դագաղներն ալ ունեցեր են շարժական կափարիչներ, որոնցմե կօգտվին գյուղացիք գուգներ շինելով, անասնոց ջուր տալու համար: