Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են այդ քարերով և ուրարտական բերդերու փլատակներեն գոյացած քարերով։

Վերին Թալինից մինչև Ներքին Թալին հազիվ լինի 6-7 կիլոմետր հեռավորություն այս միջոցին մեջտեղին վրա, ավելի մոտիկ Վերին Թալինի դաշտին մեջ, փլատակ վիճակի մեջ, կա մի հսկայական իջևան սև սրբատաշ քարերով շինված, երկայն ձև ունի արևելքեն արևմուտք. արտաքին որմերու անկյունները և մեջտեղերը ունեցեր է նաև փոքրիկ բուրգեր, որոնցմով ավելի մի ամրոցի տպավորություն է թողնում. վերին աստիճանի հետաքրքրական է ձևը. մուտքի կողմը ամենայն հավանականությամբ եղեր է հարավեն, որովհետև մյուս կողմերուն վրա հետք չերևիր մուտքի։ Միայն հարա¬ վային կողմն է, որ խիստ քայքայված, թեև սակայն մուտք ունենալուն հավանականություն է ներկայացնում։ Ըստ գյուղացվոց վկայության դուռը հարավային կողմն էր։

Այս իջևանը քանդեր է Շահրիարցի Օհան Սուլթան ըսված մի բռնակալ մարդ, որ շարունակ այս իջևանի քարերը քանդելով ուղտերու վրա բարձած ուղարկում էր յուր գյուղը՝ Շահրիար։

Քարտաշ վարպետներու նշաններ կան Թալինի եկեղեցիի վրա։

ԼՄՊԱՏԱ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ

Եկեղեցիի արևմտյան դռան ձախ կողմը պատին վրա։

Կամաւ բարերարին այ. ես Կարայպետս եկի ի սբ. Ստեփանոսի դուռնս և տեսայ որ ջուր ոչ կայր ի սմայ և բնակչաց սորայ թախանձել զիս զինչ որ սմա ունէի տուի յայս (?) էրսի եւ բաբեխաւս կալայ ինձ զսբ. Ստեփանոս առ ած որ զիս յիշեն ի սբ. պատարագս…… առնէն ինձ ժամարարին Զ աւր։ Արդ, եթէ ոք հակառակ կայ այս բանիս և զիս մռռանայ մոռացեալ լիցի որդւոյն այ։

(Արթիկի մեծ եկելղեցիին արևելյան կողմը ֆրոնթոնի թեքության վրա (հյուսիսային կողմը գտնվող մասին) վերջին շարվածքներուն մեջ կա քարի մը կտոր, որուն վրա կա անճաշակ գրերով արձանագրության մի կտոր անընթեռնելի, իսկ նույն ճակատի հարավային նիշի, հարավային կողքի վրա կա մի քար, որուն վրա կա արձանագրության մը սկզբնավորոթյունը այսպես «Իշխանութե Շահնշահի ես»…)։

Լմպատա վանքի խորանին մեջ գմրեթարդին վրա նկարված է մեծադիր Քրիստոսի պատկեր, ոտներուն տակը կիսաբոլորակ ձևով նկարած է ծիրանե գոտի ոտներուն առջև ձախ կողմերը ծիրանի գոտիեն ցած նկարված է հրեղեն կառքերու անիվները, և անոնց քովերը վեց թևյան երկուքական հրեշտակներ, և յուրաքանչյուր երկու հրեշտակին մեջտեղ դարձյալ մեկ-մեկ անիվ հրեղեն կառքերու։

Խորանին երկու քովերու transept-ների ու անկյուններու տրոմպներու տակ նկարված են ձիավորներ, արևելյան կողմի պատերուն վրա, դեպի հյուսիսի կողման պատի ճակատին, որուն կռնակը արևելք է,