և դրսեն խաչաձև ինչպես 7-րդ դարու ընդհանրացած շատ մը եկեղեցիներ, քիվերը մաքուր 7-րդ դարու ոճով և նույն ժամանակ շինված են։ Արևելյան կողմի խորանին պատուհանը ժամանակի սովորության համաձայն շինված է խոշոր։ Այս պատուհանին ներքևը կա մի մեծ քար պատին մեջ, որուն վրա կերևա եղծված արձանագրության մը հետքերը, այս արձանագրությունը համենայն դեպս հայերեն չէ, կամ արաբերեն է, և կամ ասորերեն, որ ավելի հավանական է։
Ներսի կողմեն, հին խորանին երկու աղեղները պահված են երկու կողմի որմասյանց խոյակներով։ Խոյակներու ձևը շատ նման են Տեկորի, Շիրվանճուքի և այլ 5-րդ դարու պատկանող խոյակներուն, իսկ որմասյուները պսակող զույգ աղեղները 5-րդ դարու շեշտված, պայտաձև են։
Այս գյուղին մեջ ալ շատ են գտնված հեթանոսական գերեզմաններ, մեջը ոսկրալից և ուլունքներով կճուճներ, և այլն և այլն։
Այս գյուղին շատ մոտ է փոքր Պուզուտլու ըսված սարը, որուն գագաթը կըսեն գյուղացիք կարմիր մեծատաշ քարերով հին շինությանց հետքերը պահված են մինչև այսօր, գաճ ու կրով շինված։ Իսկ գագաթին շուրջը բոլորած է հին որձաքարով լայն պարիսպ։
Զարնճայի եկեղեցին փոքր խաչաձև, ունի պայտաձև ներքին չորս աղեղներ, սակայն ոչ are plein cintre, այլ թեթև կերպով are brisĕ, նաև որմասյանց խոյակ֊ները 7-րդ դարու հատկություն ունին, պատուհանները թեև փոքր, սակայն ոչ նույնչափ և նույն հատկությամբ, ինչպես 10—11-րդ դարերու։ Ավելի 7-րդ դարու հատկություն ցույց կուտան, ունի թեև պանգանտիվ, սաակայն ներքևի սուր ծայրին վրա, աղեղներու միացումին տեղը ունի փոքրիկ տրոմպ։
Ուշադրության արժանի է եկեղեցվո շրջապարիսպները ահագին ընդարձակությամբ, արևելյան կողմեն հասնում է մինչև Ախուրյան գետի դարևանդին գլուխը, իսկ հյուսիսային և հարավային կողմերեն մոտավորապես 30-40 մետր հեռավորության վրա շրջապատում է, իսկ արևելյան կողմեն հայտնի չէ թե ո՞ւր է հասնում սահմանը։ Այսուամենայնիվ հետաքրքրական է տեսնել քարերու անօրինակ խոշորությունները, մաքուր տաշվածքը և կանոնավոր շարվածքը։ Այս պարսպի ընդարձակության մեջ էին պարփակված այժմ երևցած երեք եկեղեցիները մեկ կարգի վրա, իսկ չորրորդ մը երեք եկեղեցիներու արևմտյան կողը, այս եկեղեցվո ձևը եղեր է բոլորակ։
Մարմաշենի կաթողիկեի արևելյան կողմը որ այժմ կգտնվի գյուղին աղբյուրը և ուրիշ քանի մը գյուղական խրճիթներ, այդ տեղի վրա եղեր է մի մեծ բոլորակ եկեղեցի։ Հավանորեն ավելի խոշոր քան Անիի Փրկիչ եկեղեցին, Զվարթնոցի մոտավոր չափով։ Այս եկեղեցվո ամենեն վերևի բոլորակ աստիճանը միայն մնացեր է աղբյուրի հարավ արևմտյան կողմի մի գյուղացու տան մեջ, թերևս մյուս ստորին աստիճաններն ալ կան հողին տակ, իսկ հողի վրայի մասին գյուղացիք մի ժամանակ փորելով հայտնագործեր են արևելյան կիսաբոլորակ խորանը, ես ինքս տեսա նաև զույգ որմասյուներ և արձանագրության բեկորներ նույն տեղեն հանված, որոնց մեկ մասը դեռ կմնա աղբյուրին շուրջը ցիրուցան թափված։