համար։ Խաչարձանը բոլորովին անհետացած է․ խաչին անմիջապես տակը գտնվող միակտուր քարին մեկ մասը որ կա ամեն կողմեն, սրբատաշ է, արևմտյան կողմեն շինված է քառակուսի շրջանակ մը բարձրաքանդակ մուլյուրով և մեջը արձանագրված է։
Ասոր շուրջը կան փոքր ու անբնակ բարձրություններ, որոնք կհայտնեն իրենց ծոցին մեջ գտնվող վաղեմի շինությանց փլատակներու գոյությունը, թեև հիմա բոլորովին հողով և կանաչ խոտերով ծածկված։ Այս շիրիմեն իբր 400 քայլ դեպի հարավ արևելք առաջանալով կհանդիպենք ուրիշ կիսականգուն տարօրինակ ձևով փոքրիկ շինության մը, որուն ժողովրդական ավանդությունը Հովվի եկեղեցի և կամ Նախրճու ժամը անունը կուտա։ Այս եկեղեցին որ դամբարան մե ավելի, ամենաչքնաղ նմույշ մե անեցիներու ճարտարապետական և գեղագիտական նրբին ճաշակին։ Այսօրվան տխուր ու այլանդակված վիճակին մեջ, յուր զարդեր են մերկացած, կողոպտված ու անդամալուծված իշխանուհի մ’ է կարծեք ճանապարհին վրա նստած հանդիմանելու համար մեծ ու փառավոր անցյալի մը ներկա զավակները, որոնք կերթան տեսնելու մայր թագուհի Անին և կդառնան առանց անգամ մը իսկ ուշադրություն դարձնելու այս վաղեմի գեղեցկության չնաշխարհիկ ավերակին վրա։
Երկար տարիներե ի վեր նա կողբա իր վիճակը, կխնդրե բարերար մը, որ ծածկե իր մերկությունը և պահպանե զինքը ժամանակի ավերիչ ճիրաններու մեջ իսպառ անհետանալու վտանգեն, բայց ո՞վ կլսե, մարդիկ ականջնին փակած են այս աղիողորմ հեծեծանքները չլսելու համար։ Արվեստի պատմության մեջ թերևս միակն է Հովվի եկեղեցին իր կազմությամբ։ Չորս կողմը սուրացող սաստկաշունչ քամին կքշե կտանի յուր բոլոր հեծեծանքներն ու հառաչանքները հեռո՜ւ հեռո՜ւ և կկորսնցնե տիեզերքի անհունության մեջ։ Շենք չէ սա, այլ իր շքեղ պարզության և աննման վայելչության մեջ, պարզապես գոհար մ’ է ոտքի տակ կոխկրտված։
Երկու բոլորակ աստիճաններով խարիսխի մը վրա հատակագիծը կներկայացնե վեց թևով աստղ մը, ներքուստ և արտաքուստ։[1] Ներսեն և դրսեն կամարները սրանկյուն են, խորշերու գմբեթարդները թեթև կորություններով միայն ձևացած են ոչ բոլորովին կենտրոնախույս բոլորակներով, գմբեթը ունի չորս պատուհան արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, միջին հարկը միայն մեկ պատուհան, արևելյան կողմեն։ Արևելքեն արևմոսոք, հյուսիսեն հարավ ձգված չորս կամարներու վրա դրված է փոքրիկ գմբեթը, որոնց ծայրերը միացած են բոլորակ պատին մեջ, պատեն դուրս ցցված փոքրիկ սրածայր դեպի վար կախված և պատին մեջ ամրացած քարերու վրա, որպես console ներքևի հարկը։
Գետնահարկին վրա է եղած գերեզմանը, իսկ միջին հարկին մեջ պատարագի սեղանը, ուր կա հակառակ սովորականի, փոխանակ ձախ կողմի, աջ (հարավ) կողմը խորհրդանոցը կամ սկիհի պահարանը։ Ներսեն ու դրսեն ներկված ըլլալու հետք չկա ամենևին, միայն միջին հարկը գմբեթով միասին ճերմակ կրով ու գաճով ծեփված է. զարդաքանդակներ չկան, բացի սյուներու խոյակներե, միայն ներքին մասին մեջ գետնահարկի պատուհանին խորշին մեկ կողմին վրա հպող եղած փոքր մաս մը կնշմարվի։ Առեղծված է վերնահարկ բարձրանալու սանդուխը, ոչ մի տեղ հետք ու նշան չկա սանդուխ եղած ըլլալուն։ Վերնահարկի մտից դուռն ալ բացված է հարավային կողմը ճիշտ գետնահարկին դռան ուղղությամբ, նշմարելի է առջևի մի փոքրիկ քառակուսի բլաթֆորմ և ուրիշ ոչինչ։ Փոքրիկ գմբեթին արևմտյան հյուսիսային մեկ մասը կանգուն է կոնաձև ծածկով, միջին հարկեն մնացած են սրբատաշ քարերը արևելյան կողմեն, իսկ վարի գետնահարկը հյուսիսային կողմեն ունի քանի մը կամարախորշեր կիսեղծ մնացած, ուրիշ ամեն տեղեր արտաքուստ մերկացած են սրբատաշ քարերեն, արևմտյան կողմը
- ↑ Այս շինության ամբողջ նկարագիրը պետք է առնել մանրամասն կերպով շինված հատակագծեն և պատկերներեն, այստեղ կնշանակեմ միայն ինչ որ չէ կարելի ցույց տալ հատակագծերուն և պատկերներուն վրա։