(թվով 6 հատ) ամենն ալ Չ թվականեն հետո են գրած։ Ուստի հավանական է, որ այդ թվականին եղեր է փոփոխությունները։ Աստիճանները կորած են հողին տակ։ Ներքին կամարները Մայր եկեղեցիի կամարներուն նման դատարկություններ ունեցեր են որպես պահարաններ, արևմտյան դռան ճակատն ալ մինչև վերևի պատուհանը ամբողջովին ներսեն և դրսեն պատռած քանդված և վերստին շինված է, այս այն մասերն են, ուր խաչքարեր են ամրացած։
Եթե կհաստատվի, որ Մրենի տաճարին արևմտյան անկյուններու սյունանման զարդերը միաժամանակ շինված են տաճարի շինության հետ, այն ատեն պետք է ընդունել, որ Տեկորի տաճարին արևմտյան անկյուններու նույնանման զարդերն ալ շինված են նույն ժամանակ և առաջին նորոգության շրջանն է Տեկորի 7-րդ դարը։ Նաև այդ ձևին ծագումը պիտի համարել 7-րդ դարը՝ դեռ նոր սկսած մուտ գործել հայ ճարտարապետության մեջ։
(Ներքին փոքր կողմնակի կամարներ ամենն ալ թեթև կերպով պայտաձև են)։
Ուրիշ պատմական պանծալի հիշատակարաններու նման այս տաճարին ալ վիճակված է անտերություն, քայքայում և կործանում։
Գմբեթը վաղուց ընկած է մեջը, պատերը թեև որոշ չափով հաստատուն, սակայն անոնք ալ հետզհետե փչանալու վրա են։
Թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ խաչաձև է եկեղեցին, ներքուստ կիսաբոլորակ թևերով, իսկ արտաքուստ՝ անկյունավոր, բացի արևելյան խորանեն, մյուս բոլոր թևերուն վրա ունի մտից դռներ, որոնց երկուքը մեծ են, իսկ հյուսիսային կողմինը խիստ փոքր է և մինչև այսօր դեռ վրան կմնա միակտուր քարե շինված փեղկը։ Պատերեն քիչ հեռավորությամբ զետեղված չորս մեծ մույթերը իրար միացնող բարձր և բեկյալ arc brise կամարներուն վրա նստած է գմբեթը, սույն չորս կամարներեն երեքը բոլորովին անվնաս պահված են։ Միայն հարավային կողմի կամարը կործանված է մինչև կիսաբոլորակ թևին կամարը։ Կիսաբոլորակ