Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թևերուն կամարներով չորսն ալ հաստատուն և գրեթե անվնաս պահված են, ինչպես նաև շրջապատի բոլոր պատերը։ Մասամբ վնասված և խախտված են ներքին չորս մեծ սյուները, որոնք հաճախ ենթարկվեր են նորոգություններու և այդ նորոգությանց ժամանակ անարվեստ վարպետներու աշխատության։

Մեծ կամարները բացի arc brisē լինելեն նաև շատ թեթև կերպով ալ հանգիստները հակված են դեպի ներս և զգալի կերպով կցուցանեն պայտաձևի ոճը։ Կողմնակի փոքր կամարները, որոնք մեծ սյուներեն դեպի արտաքին պատերը ձգված են, անոնցմե ոմանց վրա ավելի զգալի կերպով շեշտված է պայտաձևությունը։

Հայ եկեղեցիներու ընդհանուր ձևեր են բացառություն կազմող հատկությունն է այս եկեղեցիին արևելյան կողմեն, սեղանի կողմնակի ուղիղ պատերուն վրա ունեցած փոքր դռները, նաև հարավային ճակատին նույն մասին վրա արևելյան անկյունին կից մի դուռ. այս վերջինը թեև մի քիչ սովորականի մոտ բացառություն կհամարվի, ինչպես Մրենը և Էջմիածինը (այս վերջինին մասին դիմել առանձին աշխատությանս), սակայն արևելյան կողմեն անկարելի էր, որ առանց պատճառի ունենային այդ դռները, ուստի մասնավորապես ուշադրություն դարձնելով առանձին խնամքով քննեցի շինության բոլոր մասերը և վերջապես մի քանի հայտնի նշաններե ալ հետևցնելով հասեր եմ հետևյալ եզրակացության։

Սկզբում այս եկեղեցին եղեր է պարզ խաչաձև, առանց մեծ սյուներու և թևերու խորության չափը հավանաբար եղեր է մինչև այսօրվան մեծ կամարներու հանգիստներուն պրոեկցիան, ուստի բնականաբար սյուներուն հետևի մասերը եղած էին չորս առանձին սենյակներ՝ ինչպես Աղջկաբերդը, Հռիփսիմեն և այլ նմանօրինակ եկեղեցիներ և այդ արևելյան դռներ եթե հետո չեն բացված, առաջվնե ալ կբացվեին այդ սենյակներուն վրա։ Շատ փնտրեցի հետքեր գտնելու համար, անոնց վերջեն բացված ըլլալուն, սակայն նշմարելի չէր, ինչպես նաև՝ մյուս կողմերու վրա ալ ի հնումն դուռ կենալուն նշաններ նույնպես չգտա, թեև այն տեղերուն վրա, ուր պետք է դռները գտնվեին անհամեմատ փոքրությամբ քարեր կան դրված։ Սակայն այս ալ բավական չէ հաստատելու։ Ինչևիցե։ Վերջապես կամ հնում այս օրվան վիճակով է եղած և կամ թե եղած