Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկյունները կլորացված են, իսկ ավելի վերև կա նման մի ուրիշ գերեզմանաքար նույն ձևով տակավին կանգուն, իր խորանարդ պատվանդանին վրա ունի կերտվածքներ, սև հրաբխային քար է և վրան քանդակված է նուռի նմանող պտուղներ ոլորուն ցողունի վրա։ Կան ուրիշ պատվանդաններ ևս մոտակա արտերու մեջ, սակայն վրայի քարերը անհայտացած են։ Հետաքրքրական է այս գերեզմանի հարավ արևելյան կողմերը հսկայական ժայռի մը վրա փորված մի գերեզման բավական խորը. շուրջը շինված է նաև կափարիչին տեղը, սակայն կափարիչը անհայտացած է, անհայտ ժամանակ։

Այս գյուղացիք գաղթել են 1828 թվականին և հիմներ են այս գյուղը 1830 թվին։ Գլխավոր եկեղեցին, որ գյուղին մեջ է, նորոգված է մեծ մասամբ, հազիվ մնացեր են մի քանի մասեր նախնական շինութենեն, միայն հրաշքով մնացեր է հյուսիսային պատին վրա դուրս ցցված մի որմասյան մաս իր խոյակով, որ ցույց կուտա թե մի ժամանակ ունեցեր է արտաքին սյունասրահ, աստիճանները եթե ոչ նախնական, գեթ բավական հին են, նախնական շենքը համենայն դեպս 3-րդ դարու շինությանց պարզ հատկանիշները կկրե. այժմ գմբեթ չունի, փայտով ծածկված է, բայց ի հնումն գմբեթ ունեցեր է, պատուհաններեն ոչ մեկը իր նախնական վիճակին մեջ չէ, որով հնար լիներ նախնական ոճը որոշել։ Հյուսիսային կողմե բնավ պատուհան չէ ունեցեր. հարավային կողմիններեն ալ երաշխավորյալ չեն հարազատության կողմանե։

Սյունասրահի հաստ և երկար սյուները, որոնք թափված են եղեր գետին, ճեղքելով մանր քարի վերածեր և գործածեր են եկեղեցվո վերանորոգության մեջ։

Գյուղի հարավային կողմը կա նաև մի ուրիշ մատուռ, հին գերեզմանատան մեջ գտնվածին մոտավոր նմանությամբ, գրեթե միևնույն չափով ունի երկու դուռ հյուսիսեն և հարավեն. գյուղացիներեն մեկը շահագործում է այս ավերակը Թուխ Մանուկ անունով սրբատեղիի վերածելով։ Գերեզմանատուն փլատակ մատուռին մեջեն գտնվեր են կղմինդրներ, որոնցից մեկ օրինակին ձևն ու չափն է այս ուրվագիծը (նկ. 201). այս կղմինդրներեն