ինձ նյութ կար քանի մը օր զբաղվելու, Բայց այստեղի իմ աշխատութենեն ավելորդ է, իսկ նյութեր ղրկել, որովհետև այնտեղ իմացա, որ դուք արդեն ղրկեր եք ձեր սեփական աշխատավորները։ Միայն չեմ կարծեր, որ ձեզ հասած լինեին այն հետաքրքրական գերեզմանաքարերի լուսանկարները, որն այս տարի գտնելով բերել են վանքի գավիթը։ Թիվ 207 լուսանկարը կներկայացնե այդ գերեզմանաքարի երկու կողմերը, ինձ համար շատ հետաքրքրական թվեցավ մորուսավոր մանուկ Հիսուսը Մարիամի գիրկը նստած։ Այս քարն իր պատվանդաններով միասին գտնված է վանքի արևելյան կողմը, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ արտերու մեջեն, ուր կան ավերակ մատուռներ, զանազան խաչքանդակներ և զարդաքանդակներ, ի միջի այլոց նաև 7-րդ դարու հատուկ չափազանց խոշոր տառերով, արձանագրության կտորներ։ Հաջորդ պատկերը[1] կներկայացնե Երեմիա երաժշտի գերեզմանախաչը, որուն մասին հ․ Ալիշանի տեղեկատուները սխալ թվական գրած են (Շիրակ, երես 163)։ Ոչ թե ԺԷ թվական, այլ ՉԷ (1258) թվական ունի շատ պարզ։ Թիվ 208 պատկերը ճգնավորի գերեզմանախաչն է դարձյալ հիշված Շիրակի երես 163-ի մեջ։ Ինչպես կերևի այստեղ ԻԱ թվականը սխալ չէ, որովհետև Ի տառն արդեն կերևի, իսկ առջևի Ա գիրը հազիվ ուրվագծված։
Թիվ 209 լուսանկարը նույնպես հ․ Ալիշանի հիջատակած երջանիկ ծերունի Գրիգոր Առաջնորդի գերեզմանաքարն է։ Տաճարի արևելյան պատի ֆրոնտոնի մի քիվն է թիվ 210 լուսանկարը, որուն մեջ բարձրաքանդակ տառերով արձանագրված է[2]: Թիվ 211 հյուսիսային