Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ մետր 60 սմ․ է, իսկ բարձրության ըստ երևույթին կեսեն ավելին կոտրած ու անհայտացած է։

Մահմուտջուկ գյուղեն գնացի ըստ Ձեր հանձնարարության Շիրվանշուկ գյուղը, որ 3−4 կիլոմետր հեռավորության վրա է, սակայն մի քիչ դժվարին ճանապարհը, պարտավորված էի առանց կառքի գնալ։

Այս եկեղեցվո մեջ չափազանց հետաքրքրական են ամեն մի հարամասունք։ Հատակագծի ձևը բոլորովին տարօրինակ և միանգամայն հակառակ ուղղությամբ սովորաբար հայոց հին եկեղեցիներուն. բացի լայնության համեմատությամբ անհամեմատ երկարութենեն, մի պատուհան ունի արևելյան կողմեն խորանին վրա, երկու պատուհան, մի սյունով իրարմե բաժանված՝ արևմտյան կողմին վրա, հարավային կողմը, սեղանին մոտ մի պատուհան կա եղեր բացված շատ անճաշակ կերպով, հետո այդ պատուհանն ալ փակեր են։ Հարավային կողմը արևմտյան անկյունին մոտ, կա մի նեղ պատուհան ևս, սակայն այս ամենը շատ դժվար է հաշտեցնել շենքին ընդհանուր կազմության հետ։ Շենքը անպայման 5-րդ դարեն պետք է մնացած լինի, եթե ոչ ավելի հին, ներսը սեղանին կամարը միայն մնացեր է շատ սուր շեշտված պայտաձև, որմասյուներու խարիսխները և խոյակները կատարելապես նմանություններ են Տեկորի ներքին որմասյուներուն մոզյուրներուն. այստեղ ամեն ինչ հնություն է։ Ամենեն տարօրինակ թվեցավ ինձ հիմերուն մեկ մասը, որ անտաշ որձաքարով շինված է։ Արձանագրությանը անընթեռնելի է, դրսեն հարավային կողմի սեղանի մոտ պատուհանի մեջ շարված քարերուն վրա։ Հյուսիսային կողմը քանի մը հունարեն տառեր կնշմարվին։ Շենքը շրջապատող քիվը նման է բոլոր փաստացի կերպով 7-րդ դարուն պատկանող շենքերուն։ Արևելյան և արևմտյան կողմերեն տիմպան կազմված է ինչպես Տեկորի մեջ։ Վրան ամբողջովին քարե կամարով ծածկված է եղեր, այդ կամարածածկին պարզ հետքը մնացեր է ներսի կողմեն արևմտյան պատին վրա։

Վերադառնալով Շիրվանջուկեն կրկին Մահմուտջուկ, այն տեղեն ճանապարհս շարունակեցի դեպի Սոկյուտլու։ Դեռ Սոկյուտլու չհասած 5−6 կիլոմետր գյուղեն հեռու ձորին մեջ կա մի կիսավեր եկեղեցի. թիվ 112 լուսանկար, լուսանկարեցի հարավ արևմուտքեն։ Այս եկեղեցին անկասկած 10−11-րդ դարու շենք է և այնքան ալ ուշագրավ մի նորության չունի իր մեջ, բացի քանի մը արձանագրութենե, որոնք ալ մեծ մասամբ փչացած են։ Լուսանկարեցի այս եկեղեցվո հյուսիսային դռան վրայի արձանագրությունը, որը կկրե ՈԾԳ թվականը։ Թերևս ավելի հին արձանագրություններ են, թե՛ արևելյան ճակատին չափազանց մաշված