Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատեր շինել, այլև այնպիսի կամարներ` որպիսին փայտով շինել չէր կարելի, շաղախը պիտի լիներ մարդուն բնակության համար գործածված աոաջին շինվածանյութը: Ամենահին ժամանակներու մեջ կարելի է գտնել աղյուսը, սակայն անթուրծ գործածված։ Թրծված աղյուսի գործածությունը ծագում առած կթվի ասիական այն երկիրներուն մեջ, ուր ծագում առին նաև կրակով եղած ուրիշ արվեստագործություններ, և ամբողջ պատմական շրջանին մեջ տեղականացած է Ասիո մեջ Եփրատի արևելյան կողմը։ Տրովադայի աոաջին գիտնական արշավախումբերը պարզ շաղախով շինված պատերը շփոթեցին թրծած կավի հետ, որոնք հրդեհով եփած էին։ Նմանապես անթուրծ կավով էին շինված Սանթորենի այն տուները, որոնք մեզ հասան, ինչպես Պոմպեի մնացորդները հրաբուխի մը մոխիրներուն պաշտպանողական խավին ներքև ծածկված։ Այս տներեն մանրամասնություն մը հիշատակության արժանի է անոնց կավեղեն պատերը՝ ավելի կամ նվազ կանոնավորությամբ՝ փուտ քարե շինված խարսխի մը վրա հանգչած էին, որոնց միջոցները (քարերու կարերը) կավե շաղախով լեցված էին. մենք այնտեղ կը գտնինք ծանոթ շինելակերպի մը առաջին օրինակը, որ հետո պիտի դառնար որմնաշինության արվեստի տիրապետող կերպը։

Զարդաքանդակ.— Ձևակերպյալ արվեստի (art figure) արաջդիմության և անկման շրջանները ոչ մի կերպ չեն համապատասխաներ շինողական ձեռարվեստի շրջաններուն (industrie constructive}:

Սառցային շրջանին մեջ, երբ հազիվ կարող էին շենքեր շինել, պարապո ժամերուն կզբաղվեին իրենց զենքերուն վրա կենդանիներու պատկերներ ընդօրինակելով, և տարօրինակ վտարումով՝ երբեք օրինակ չէին վերցներ բուսական ձևերեն։

Մետաղներին ծանոթ ցեղերը կարճ կտրեցին այս թռիչքը, անոնցմով նմանողական արվեստը հանկարծի կերպով անհետացավ։ Հղկյալ քարի, հսկայագործության և մետաղներու շրջանի մարդիկ, միանգամայն օտարացան նմանողական արվեստեն։ Մետաղների երևումեն ի վեր ջնջվեցավ վերացական գեղեցիկի գաղափարը։ Արվեստը փոխարինեց արհեստին, աշխատանքի կատարելությունը բռնեց զարդարանքի տեղը։ Նախկին շրջանին մեջ զենքերու վրա կփորագրեին, այնուհետև կհղկեին երեսները հղկիչ գործիքներով, և ուշադրության արժանի հարատևության զարմանալի երևույթով մը, մենք կտեսնինք առաջին բրոնզյա գործիքները, ավանդական գայլախազյա գործիքներուն ճիշտ ընդօրինակ ութ յամբ շինված։ Այսպես կգտնինք նաև հունական ճարտարապետությունը, որուն մեջ կը տեսնվի նախնական ավանդական փայտյա շինությանց ձևերը։

Այն օրեն սկսյալ, երբ մետաղները երևան եկան, և ձեռարվեստը սկսավ, զարդաքանդակը միանգամայն պայմանականի վերածվեցավ՝ հղացման ծայրահեղ աղքատությամբ, ինչպես Գավրինիսի դոլմենի ծածկասալերի վրայի ալիքաձև գծերը։

Ժայռերը կոփելու դժվարությունը երկար ժամանակ արգելք եղավ ճարտարապետության զարգացման, Գավրինիսի մեջ զարդաքարերու վրա շինված խաչանշանները շատ վատ են, գայլախազյա կամ բրոնզյա գործիքներով փորագրել կարող էին, բայց ոչ երբեք հղկել, և երբ զանգվածը խիստ կարծր էր, գործավորը կհրաժարեր զայն զարդարելե, թողնելով զայն անտաշ վիճակի մեջ: Գավրինիսի մնացյալ զարդաքանդակները ոչ այլ ինչ են, եթե ոչ անբավարար միջոցներով եղած ճիգ մը։

Այս պարզ փորձերուն հաջորդեցին հյուսիսային Եվրոպայի մեջ rune-ները (սքանդինավյան հին գրերի), որոնք տակավին նշանագրեր են, արտահայտիչ գծերով փորագրված նավային տեսարաններ, և շրջանակաձև քանդակներ Սքանինավյան ժայռերու վրա։

Դոլմեններու ծանրատեսիլ ճարտարապետության հետ զուգընթացաբար, մի հեռավոր երկրի մեջ պետք էր որ գոյություն ունենար մի ճարտարապետություն, որուն մեջ կենդանի բնության արտահայտությունները իրենց դերը խաղային, որոնք օր մը թերևս արվեստի ծագման պատմության մեջ իրենց տեղը պիտի ունենային։

Հիշատակարաններ.− Շենքերը, մարդկային ցեղի ապրելակերպի և բարոյական վիճակի որպես վկա, յուրաքանչյուրը իր դարաշրջանին համեմատ կդասավորվին։

Ինչպես ըսինք, նախասառցային շրջանը չէր պահանջեր վրանաբնակ կյանք կամ շինված ապաստարան։ Նախասառցային երկիրներու մեջ միակ հայտնի հետքերը մնացած են, սովորաբար դարևանդ հողի վրա վերեն վար վառարաններ, որոնց մեջ կուտակված են ածուխ, մոխիր և վայրենի կենդանիներու ոսկորներ, որոնք մեր աոաջին նախնիքներու սնունդը կկազմեին։

Սառցային շրջանի մեջ երբ ապաստարանի պետքը անհրաժեշտ դարձավ, տակավին բացառապես որսորդ մարդկությունն իր գաղթավայրներուն մեջ ապաստարան գտավ դուրս ցցված քարաժայռերու ներքև կամ ավելի բնական քարայրերու մուտքերուն մեջ։ Բարձրաբերձ ժայռերու կողերուն վրա ձեռագործ քարայրեր գտնելու համար, պետք էր հասնել մինչև այժմյան մետաղներու շրջանը, երբ հնարավոր էր հզորապես փշրել ժայռերը։ Շինված շենքեր և հսկայագործություններ նախնադարյան շրջանի վերջին արվեստը պիտի լինեին։

Բնակարան և պաշտպանություն․− Մետաղյա առաջին գործիքներու ժամանակի քարայրը մի նեղ նրբանցքի ձև ունի, ընդարձակ քարայրե մը ավելի հաստատուն և պաշտպանվելու ավելի հարմար։ Վարսացիցերու վրա շինված խուղերը, լճային բնակարանները, որոնք հաճախ կպատահին Ալպյաններու մեջ, այսօրվան Եվրոպայի մեջ բնակող ժողովրդների համար գրեթե անբնակելի են․ պետք է ընդունել, որ այդտեղ բնակեր է ճահիճների ազդեցությանը տոկալու ընդունակ մի ցեղ, որպիսիք են այժմյան սևամորթները։

Տիրերը խիստ սրածայր են և հատուկ գործիքով տաշված։ Բնակարաններու ձևի մանրամասնությունը անհայտ է ըստ երևույթին, ինչպես դաշտավայրերու վրա եղող բնակարանները խիստ նման էին այժմյան հարդախուղերուն, կամ ավելի ճիշտը ցցապատ պատերով շինված գմբեթաձև, կամ հակառակ կողմի դարձված զիստի ձևով տանիքավոր խրճիթներու, որպիսին