Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ կնկարագրե Ստրաբոն բելգիացիներու բնակարանները:

Այս ջրերե և հեղեղներե պաշտպանված բնակարաններուն, անշուշտ պետք է ավելացնել նաև կախյալ բնակարանները, որոնց ավանդությունը պահված է, լեհերի լճային բնակարաններով։ Զուգահեռաբար Անջրպետի մեջ առանձնացմանը, այստեղ կփոխարինե ջուրը, սա ավելի տեղական պատշաճության հետևանք էր, քան դարաշրջանի։ Մարդիկ պարագաներուն հետևել, իրենց դեմ գտնված պահանջին լուծում տվեր են հանդարտ ջրերու մեջ ցցապատնեշներով բնակարաններ, անտառների մեջ կախյալ բնակարաններ, կակուղ քարաժայռերու երկարության վրա քարայրեր շինելով, մինչև վերջապես հասնելը այն կանոնավոր բնակարաններուն, որպիսիք են Սանթորենի և Տրովադայի բնակարանները, որոնց կավաշաղախ պատերով և հողահարդար տանիքներով ձևերը շարունակված են ասիական տուներու մեջ։

Դամբանական և կրոնական շենքեր, հուշարձաններ.— Նախասառցային շրջանը գերեզմանական հետք բնավ չէ թողած. մեռյալները կթողնեին նույնիսկ իրենց ապրած բնակարանի մոտ։ Մեռելներու պաշտամունքը երկրագործության և մետաղներին ծանոթ ցեղերի մեջ առաջ եկավ և առաջին անգամ այդ ցեղերի օրոք մեռելային պաշտամունքին նվիրվեցան շինողական արվեստի ջանքերը։

Գերեզմանական հիշատակարաններու ամենապարզ ձևը հողադամբարանն է. կոնաձև-հողալից արվեստական բլուր մը։ Կան գայլախազյա խառնուրդով հողադամբաններ անջրաթափանց շաղախով ծեփված և քարով պատված, երբեմն կրոմլեխ մը կզարդարե հողային ծիրը կազմող կողերը:

Սովորաբար հողադամբան մը կշրջապատե կամ կպատսպարե դամբանական սենյակ մը կամ դոլմեն մը։

Դոլմենը, որ ընդհանուր առմամբ շինծու մի քարայր է, կբաղկանա մեծ սալաքար առաստաղ մը կրող երկու հանդիպակաց կանգուն քարե զանգվածներե, մի տափակ քար դրված կանգնած երկու քարերու վրա։ Ահավասիկ մարդոց իրագործած առաջին հուշարձանի շինության առաջին ձևը։

Դոլմեններու շրջանին կպատկանին կոթողի ձևով կանգնված անտաշ քարերը, որոնք կկոչվին մենհիրներ-մենաքարեր։ Հաճախ քարի զանգվածը վերի կողմեն փոխանակ բարակելու, կթանձրանա առաջակարկառ մակերևույթի մը երևույթով։ Երբեմն այս քարերը կղզիացած են, երբեմն հավաքաբար ծառուղիի մը կամ պսակի ձևով շարված, որոնց թիվը հարյուրներու կհասնի (Բրիտանական, Գարնակ, Գալլիո երկրները)։

Այս քարերու շարքերուն մեջ նկատված են նվիրական շրջանակներ՝ առ ի չգոյն գրության կամ նշաններ որևէ մեծ անցքի մը հիշատակը հավերժացնելու համար։ Այս գայլախազի նման ճեղքված քարերը նախնական զենքերու վրա եղող հսկայից օրագրերուն նման են։ Տեոթրոնոս մեզ ցույց կուտա բրիտանական հսկայագործություններու նման, անտաշ քարեր կանգնեցնող եբրայեցիներ ի հիշատակ հաղթության։ Կմնա գտնել, թե, սույն հուշարձանական հատկանիշը պետք էր որ տարածվեր խորհրդավոր հիշատակարաններու ամբողջ ընտանիքին վրա։

Ուրիշ կարծիքներ ունեցողներ կան հողադամբաններու նպատակի մասին. ոմանց արևելագրության եղանակը պահ մը մտածել տվավ թե աստեղագիտական խորհրդանշաններ լինեն անոնք։

Համենայն դեպս նկատված են հաճախ, որ մեկ հողադամբանեն տեսարանը կը տարածվի ուրիշ շատերու վրա, որով առաջ եկավ այն ենթադրությունը, թե նշանական բլուրներ եղած լինին։

Բացօթյա դոլմենն երբ երբեմն զոհի սեղաններ կարծվեցան, բայց ի՞նչ հաստատություն կա, որ ժամանակով զանոնք ծածկող հողը անհետացած չէ։

Բոլոր այս ենթադրությանց մեջ կարող է ճշմարտության մասեր գտնվին և բոլորովին չի կարելի մերժել հիշատակարանի գաղափարով մը, որուն նպատակն էր հիշատակ մը հավերժացնել։

Բայց ինչ որ դժվար է բացատրել, այն ալ անոնց տեղերու գեղագիտական ընտրությունն է, հողադամբաններու մեծ մասը տեսանելի կերպով կբարձրանան բլուրներու գագաթներու վրա, ուրկից կպարզվի ընդարձակ հորիզոնը։

Այս նախնական հիշատակարաններուն հեղինակները ոչ նվազ ծանոթ էին բնությունը իրենց գործին հետ ընկերակցելու արվեստին։

Տարածում և վերապրում նախնադարյան արվեստին.— Կանգնած քարերը, դոլմենները, այս միանգամայն ահեղ և դժնատեսիլ հիշատակարանները խիստ տարբեր ժամանակներու մեջ շինված են։ Մի երկիր պատշաճապես զարգացած ճարտարապետություն ունեցած պահուն, մի ուրիշ երկիր տակավին փորձնական վիճակի մեջ էր, նման մարդկային այն խումբերուն, որոնց մեջ միևնույն ժամանակ անհատներ կբարձրանան զարգացման տարբեր աստիճաններով։

Գալլիո երկրի մենաքարերուն նմանող բրիտանական մենաքարերը կպատկանին այնպիսի թվականի մը, որում Մանշի մեկ եզերքեն մյուսը մշտապես հարաբերության մեջ դնելու չափ նավագնացությունը բավական զարգացած էր։ Անոնք իրենց տրամադրության ներքև նավային մեքենականություն ունեցող ծովային ժողովրդի գործեր են և հավանական է, որ քրիստոնեութենեն քիչ դարեր այն կողմը կանցնեն։

Ամենահին դոլմեններն իրենց մեջ պարփակող գայլախազյա զենքերեն և գործիքներեն դատելով, կը պատկանին հղկած քարի աոաջին շրջանին, ավելի հետնագույնները ժամանակակից են պատմական քաղաքակրթության։ Ամբողջ միջին դարուն, Սքանդինավիայի մեջ դոլմեններ կկանգնվեին։ Ժերմեններն իրենց հռոմեական կայսրության վերջ դնող արշավանքի ժամանակ, տակավին գայլախազյա զենքեր կգործածեին։ Ցցապատնեշի ավանդությունը Օվկիանիայի մեջ տակավին կշարունակե մինչև մեր օրերը, ուրեմն, շինվածակերպի նմանութենեն հետևցնելով, որևէ շրջանի հասարակության վերագրելու մասին պետք է զգուշ լինել։ Նույնպես պետք է զգուշանալ մարդկային ցեղի պատմության վրա շատ դյուրավ հետևություններ հանելե։ Որևէ շինվածակերպ, շինվածանյութի անհամապատասխան երկրի մը մեջ, չի կարող շարունակվել, և շինվածակերպի