հանդես։ 1907 թ. 16 գրքի 132-րդ երեսի վրա, հիմնվելով իմ վկայության վրա, կնկարագրեք մանրամասնորեն Զվարթնոցի կանգուն վիճակը։ Ես չեմ կարծեր, որ պ․ Տեր-Սարգսյանն ալ, իբրև պատվազգաց մարդ, զիջանի այլ կերպ պատմելու այս իրողությունները:
Ուրեմն հիմա հայտնի է, որ դեռ պ․ Տեր-Սարգսյան Զվարթնոցի ավերակները չտեսած, ես արդեն հատակագծի և աոաջին հարկի բոլոր մասերն ամբողջացնելով այն վիճելի կերպով կազմել էի:
Արդ, երբ դուք կգրեք թե «ճարտարապետ Տեր-Սարգսյանը պատրաստեց բուն եկեղեցու մանրազնին հատակագիծը» («Ազգագրական հանդես 1907 թ․ 15 գիրք, երես 90), ով որ ըլլա ընթերցող այդ տեղերուն ուրիշ կերպ չէ կարող հասկնալ, բայց եթե այդ աշխատության բոլոր մանրամասնությունը պ. քրիստափոր Տեր-Սարգսյանին նվիրված, քանի որ բարեխղճորեն բացատրված և զանազանված չէ յուրաքանչյուրիս կողմանե եղած աշխատանքին տեսակները, ուստի բնական է, որ այդ անորոշ գրվածքը տեղի տար թյուրիմացություններու և ծնունդ ծանոթ հարցումին։
Հիմա ի հարկե պարզ կտեսնեք, թե պրոֆ. Մառի հարցման գլխավոր շեշտը կկայանա ոչ թե համալսարանական ճարտարապետի մը հատակագիծ կազմելու կարողության կամ անկարողության վրա, այլ Ձեր «մանրազնին» բառին վրա, որուն միմիայն իմ արդար սեփականությունս ըլլալուն բացի ձեզմե ուրիշ շատ վկաներ ալ կան։
Ինչպես ինձմե առաջ աշխատողներու, նույնպես ալ պ. Տեր-Սարգսյանի կազմած հատակագծի արտաքին բոլորակ պատը սև շրջանակ մը միայն կներկայացներ վրան բացված դռներով և ներքին բարակ որմնասյուներով։ 1904 թվականին մարտ ամիսեն մինչև հունիսի վերջը իմ աշխատանքի գլխավոր մասերեն մեկն եղավ առաջին անգամ դասավորել արտաքին որմնասյուները և պատուհանները, որոնց ճիշտ դասավորության համոզվիլ ուզողները թող տեսնեն Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Զվարթնոցի իսկական պատկեր Բանայի եկեղեցին։
Ուստի, երբ պ. Տեր-Սարգսյանի հետ գնացինք Զվարթնոց, ձեր ներկայության ցույց տվի նաև սյուներուն և պատուհաններուն դասավորությունները, որն ընդունելի համարելով, նույն ճարտարապետին կողմանե, ավելցվեցան ձեզ համար նորոգ կազմված հատակագծին վրա, ինչպես ութ կոր կամարներու շրջագիծը ներկայացնող բոլորակները արծվեքանդակ կլոր սյուներու վրայեն անցած:
Այլևս կասկած չի մնար կարծեմ պ. Տեր-Սարգսյանի ինձմե օգտված ըլլալուն և «մանրազնին» բառին իմ աշխատությանս վերաբերելուն, ուստի ավելի ուղիղ կըլլար, որ փոխանակ գրելու «երբեմն խոսակցելով նրա հետ գուցե սրա մտքերից ընդունել կամ յուրացրել է» («Արարատ», 1909 թ. հունվար, երես 66), գրեիք առանց «գուցե»-ի։ Իսկ գալով «յուրացրել» բառին, ձեզի կվերադարձնեմ, անոր պարզապես գրգռիչ իմաստ պարունակելու համար, որովհետև մինչև այսօր պ. Տեր-Սարգսյան, պաշտոնական շրջանակի մեջ, կամ մամուլի միջոցով փաստացի կերպով, դեռ ձեռնամուխ չէ եղած իմ սեփականություններուս, ձեր գրվածքներն են միայն հրապարակի վրա և անոնց մեջ շփոթված մեկին կամ մյուսին իրավունքները։
Ուրեմն եզրակացությունը պարզ է, որ ես եմ մանրազնին հատակագիծը պատրաստողը և Տեր Սարգսյան ինձմե ընդօրինակող եղած է տեղին վրա անհետացած մասերու, նաև բացի հատակագծեն աոաջին հարկի ամբողջ բարձրության մեջ։ Իսկ ինչ կվերաբերի գմբեթի կազմության մասին ինձմե տարբեր կարծիք ունենալուն, ցանկալի էր, որ մինչև այսօր իր կարծիքը հրապարակի վրա դրված ըլլար և ենթարկվեր կարող մասնագետներու անաչառ քննադատության։
«Ենթադրյալ գաղտնիքների մեջ ինչ մասնակցություն կարող էի և պետք ունենայի, խոսքերնիդ անարդար խուսափում մը ցույց կուտա, ընդհակառակը դուք իրավամբ պետք է պարծենաք, որ եթե օր մը Զվարթնոց եկեղեցվու վերակազմության խնդիրն իր ցանկալի լուծումը ստանա, այն ալ ձեր ջանքերուն պիտի պարտինք, որովհետև միայն դուք եք ի սկզբան այդ խնդիրը հուզող, անոր մասին վիճող և զանազան կարող ճարտարապետներու քննության ենթարկողը. կհավատամ նաև որ մինչև վերջը պիտի տանիք, ինչու ուրեմն խույս տալ այդ արդար փառասիրությունեն։ Միայն կցավիմ, որ հաճախ պատահեր եմ Էջմիածին, երբ դուք կարող ճարտարապետներու ընկերակցությամբ գնացել եք Զվարթնոցն ուսումնասիրելու և չեք բարեհաճեր զիս ալ անոնց մեջ տեսնել կարծիքներու փոխանակության համար, և կամ գոնե այդ գործին վրա իբրև ամենեն շատ աշխատող մարդ ուսումնասիրությանց դյուրություն տալու համար։ Չգիտեմ իմ «վարպետի» աստիճանս էր արգելք թե մի ուրիշ ավելի զորեղ պատճառ այդ պատվեն զրկվելուս, ձեզ միտյն հայտնի է:
Կամա թե ակամա կրկնակի սխալեցաք այն ատեն, երբ ձեր ներկայացրած հատակագիծը ճարտարապետ՝ պ. Տեր Սարգսյանի անվան հետ կապելով հանդերձ բացի ուրիշ անկանոնություններե, փոխանակ հինգ դռան՝ երեք դռնով հրապարակ հանեցիք, որուն մասին պ․ Տեր Սարգսյան, իբրև համալսարանական ճարտարապետ, իրավունք ուներ բողոքելու, քանի որ համալսարանական արվեստագետի մը անունով եղած գործը «ճեմարանի աշակերտի մը» գործեն ավելի ստորին աստիճանի վրա կմնար։ Գոնե ծանոթություն ալ չավելցուցիք այդ մասին արվեստագետին պատիվը խնայած ըլլալու համար։ Ոչ միայն այդ բանը չըրիք, այլ և չորս տարի հետո նույն աններելի վարմունքը կրկնեցիք՝ «Ազգագրական հանդեսի» մեջ տպելով միևնույն հատակագծերը աննշմարելի կերպով քերթված պակաս դռների տեղերը։
Ոչ ոք պատասխանատու չէ կարծեմ ձեր դժբախտ կլիշեի գլխեն անցած արկածալից պատմություններուն, և ոչ ոք ալ մեղավոր չէ ձեր անճշտությաններուն համար զձեզ քննադատելով, փաստը վերին աստիճան տգեղ և աններելի է. գիտնականի մը պատվուն։ Արդարանալու համար բավական չէր մեղքը Պետերբուրգի ճարտարապետ պ. Թումանյանի վիզը փաթաթելը. ենթադրենք, որ պ. Թամանյանն իբրև մարդ սխալեցավ և մոռացավ երկու դռները, միթե ներելի էր ձեզ՝ ըսել թե «խուսափել էր իմ ուշադրությունից»։ Պ․ Թամանյան