Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Դիր, քնարան, հանգիստ նկատեր եմ իբրև հոմանիշ բառեր տապանի։ Թեև այս բառերը մեկ մարդու թաղված տեղը կնշանակեն տապանին նման, սակայն տարբեր տեսակ նշանակությամբ բառեր հատկացվելը կվերագրեմ դարձյալ Հայաստանի տարբեր ցեղերից ծագած կրոնական որոշ վարդապետությանց՝ աշխարհի և հավիտենական կենաց նկատմամբ։

4. Հանգստարան պետք է ուղղակի հոմանիշ լինի գերեզմանոց բառին (ոչ գերեզմանատան), ուր պետք է թաղված լինին մեկե ավելի հանգուցյալներ. կամ ամբողջ քաղաքի կամ գյուղի մը հասարակության հանգուցլալները։

5. Դամբարան ըստ իս, պետք է լինին այն հոյակապ շինվածքները, որոնց մեջ թաղված են ամբողջ տոհմեր, և մասնավոր ցեղերու միայն հատուկ են։ Մասամբ դամբարանի հոմանիշ կգտնիմ գերեզմանատուն բառը, հիմնվելով Անիի մեջ նկատված հետաքրքրական երևույթի վրա, որ բացի հասարակաց ընդհանուր գերեզմանոցներեն, յուրաքանչյուր տան մոտ (ի հարկե իշխանական կամ հարուստ դասերու) կան առանձին բաժանումներ տան հետ կից, որոնք կբաղկանան մի փոքրիկ մատուռե և մի տոհմային գերեզմանատնե. մեջը թաղված նույն ընտանիքին պատկանող հանգուցյալներ։

Նկ․ 12. Մորիկ կայսեր մոր վերագրվող սյունն Օշականում

6. Շիրիմ[1] պետք է հասկանամ մի որևէ դիրի, հանգիստի տապանի կամ գերեզմանի վրա կանգնեցված զանազան գեղարվեստական կերտվածքներու, ինչպես շքեղ տապանաքար, քանդակազարդ կոթողներ, խաչքարեր, արձաններ և այլն և այլն։

Ես չունիմ հավակնություն ըսելու որ անպայման իմ ըմբռնումներս ճիշտ են, բառազննությունն իմ մասնագիտությունը չէ, կարելի է որ սխալված լինիմ․ սակայն իմ այս ուսումնասիրությանս ընթացքին մեջ, որ հաճախ պետք պիտի ունենամ զանազան ձևեր բացատրելու համար որոշ անուններուն, հետևաբար նույն անունները պիտի տամ այն ձևնրուն, ինչ կերպով որ ես ըմբռներ և բացատրեր եմ, եթե ոչ՝ թե՛ ես ինքս կշփոթեմ անպատճառ և թե՛ ընթերցողը։

Նախքան բուն նյութին սկսելս մեջ պիտի բերեմ բոլորովին բացառիկ մեկ հատիկ հիշատակարան գոնե իմ տեսածներուս մեջ, որը եթե շիրիմ լինելը չհաստատվի, այնուամենայնիվ հերքելն ալ դժվար է։

Այդ հիշատակարանը Օշականի մեջ հնագույն ժամանակներե կանգնված մի սյուն է, որուն տակը կա աստիճանավոր մի պատվանդան, պատվանդանին վրա սյունին բունը, իսկ բունին վրա մի խոյակ։ Հավանորեն խոյակին վրա ի հնումն եղեր է մի արձան, սակայն այժմ արձանին փոխարինած է մի արագիլ, ուր ամեն տարի կուգա և խոյակի դատարկությունը կլեցնե իբրև ավելի հաճելի մի զարդարանք։

Խոյակի ձևը և վրայի քանդակագործությունը ցույց կուտա որ այդ սյունը կանգնված կարող էր լինել ամենաուշը 7-րդ դարուն։ Որովհետև նույն ձևի խոյակներ կան Զվարթնոց եկեղեցվո ներքին կողմի կիսաբոլոր սյունաշարերու գլուխը, և բացի Զվարթնոցեն հատ-հատ որտեղ որ ալ կան, անոնք փաստացի կերպով հայտնի են որ 7-րդ դարեն այս կողմ չեն։

Ինչո՞ւ համար կանգնվեր է այս կոթողը Օշականի մեջ, արդյոք գերեզման էր, թե մի ուրիշ հաղթության հիշատակարան։ Թեև գյուղացոց մեջ ընդհանուր համոզում կամ ավանդություն է թե Մորիկ կայսեր մոր գերեզմանն է։ Անշուշտ հետևցնելով մեր պատմագիրներեն մեկուն ավանդութենեն թե Մորիկ կայսրը հայ էր և Օշականցի։

Համենայն դեպս այս երևույթր եզակի է և Հայաստանի մեջ և շատ տարօրինակ։ Եթե հին ժամանակ հռոմեական կայսրության մեկ հաղթանակի հիշատակարանը չէ և գերեզման է, պիտի ըսեմ որ դարձյալ պետք է լինի մի մեծ հռոմեացիի գերեզմանը, հռոմեական ոճով շինված։ Երբ և իցե ես չգիտեմ ալ թե Օշականը եղած է մինչև 7-րդ դար մի կարևոր կենտրոն ուր հարկ ըլլար թաղել ոևէ մի հռոմեացի զորավար կամ

  1. Շիրիմ և դամբարան հաճախ շփոթված են մեր հին պատմագրաց մեծ և անխտիր շատ անգամ իրարու տեղ գործածված, այնպես որ քիչ կմնա հոմանիշ համարելու, սակայն իմ ընդունած ձևով ավելի շատ լինելուն համար այս ձևն ընդունեցի։