Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընդ մըտաւորսդ և բանաւորս անբանութեամբ պարաւանդեալքս։
Արդ՝ մեզ և ձեզ առ հասարակ եղէք գըտիչըք կորըստեան,
Զի և ընդ մեր իսկ տուգանաց պարտիք համար տալ արարչին։
Եւ աղէտք վըշտագինք պարապատեն ըզմեզ յերկրի,
Խորշակք և ձըմերունք և պիտոյից պակասութիւնք,
Ցաւք և խօթութիւնք և տարաժամ մահու արկուածք,
Որք յաւելան վասն մեղաց, զի տանջեսցեն զըստահակողսն.
Յորս աւելի մեք աշխատիմք՝ ոչ ունելով յարկս և քաղաքս,
Ոչ համբարըս մըթերեալս ի լիութիւն հարկաւորացն,
Ռչ դեղս և ոչ բըժիշկս, որով ցաւոց ախտ դադարէ,
Ոչ կակուղ ինչ կերակրիկ մեզ ի սփոփանըս դիւրութեան.
Եւ ի վերայ ամենայնի՝ մեօք կերակրիմք որպէս հատիւ.
Ի միմեանց ևըս ծախիմք, որպէս գիտէք և տեսանէք։
Արդ՝ եթէ ա՛յսքանեօք մեղօք զորըս թուեցաքըդ վերագոյնդ
Զըրկեցայք դուք ի կենաց և յընտանի բնակութենէ,
Մեզ զի՞ էք մեղադիր, որ չզըրկեցաք զոք ի տեղւոյ,
Ոչ անցաք ըզսահմանաւ, զոր աւանդեաց մեզ արարիչն՝
Զըրկումըն մեր ի ձէնջ, և դուք ըզմէնջ ամբաստանէք.
Իրաւամբք դատեցարուք ըստ հրամանի ըստեղծողին։

ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՑՈՒՆՑ ԲԱՆԻՑ
ԵՒ ԶՊԱՐՏՈՒԹԻՒՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

ճշմարտիւ զայս խօսեցաւ ըստ պատահմանցըն հանդիպման,
Ըզբացատրեալ հոյլըս բանից իմաստաբար բարբառելով։
Որով յաղթեալ մեզ իմաստնոցս և կարծեցեալ բանաստեղծացս,
Լռութեամբ յանդիմանեալ, ոչ կարօտեալ երկար բանից։