Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Փրկի՛չ բոլորից,
Փութա զիս փրկել
Փորձութեանց մեղաց։

Աշխարհ ամենայն՝
Առ իս նայեցեալ,
Ախտակից լերուք։

Բանամ ըզշրթունս,
Բարբառիմ լեզուաւս,
Բողոքեմ զանձնէս։

Գո՛ղ եղէ մեղաց
Գըտող կորըստեան,
Գուբ ինձ փորեցի։

Դաւեցի զանձն իմ,
Դաւաճանեցի՝
Դարան գործեցի։

Երբեմն էի լոյս
Եւ այժմ եմ խաւար,
Եւ ստուեր մահու:

Զիա՞րդ պատմեցից
Զթիւ մեղաց իմոց,
Զի բազում են յոյժ։

Էրկինք և երկիր՝
Եկայք ողբացէ՛ք
Եղկելի զանձն իմ։

Ընտրեցի ըզչարն,
Ընկալայ կամաւ
Ըզհոյլըս մեղաց։

Քաւիչ յանցանաց,
Քաւեա՝ զօրհնաբանս,
Քեզ երգել զփառս։

Թաթաւիմ տըղմով,
Թաւալիմ ի մեղս,
Թոթափիլ չկարեմ։

ժանտ ախտիւ լցեալ,
ժահահոտ եղէ
Ժամանակս բազումս։

Ի բաց մեկնեցայ
Ի սուրբ խորհրդոց,
Ի բարեաց գործոց։

Լաւ վարկաւ անձն իմ
Լուսոյն հեռանալ,
Լինել ընդ խաւար։

Խորհուրդըք չարին
Խաբեն ըզհոգիս,
Խորասոյզ առնեն։

Ծածկեն անդընդօք,
Ծիծաղին գլորմամբս,
Ծանակ զիս առնեն։

Կամաւ կորացայ,
Կարկամեալ անձամբ,
Կանգնիլ ոչ կարեմ։

Հուր մեղաց կիզող,
Հրդեհեաց որ յիս,
Հոգևոր բարիս։