Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Այն խընձոր գըլվագըլոր՝
Ի՜նչ աննըման էր.
Փունջ մանուշակ, որ ծաղկեցաւ՝
Եայվայ նըման էր։
— Այն խընձոր գըլվագըլոր՝
Էն ազափներն է.
Փունջ մանուշակ, որ ծաղկեցաւ՝
Էն աղջիկներն էր։
— Էն փըտած կոճն ի որմին,
Տեսէ′ք, էն ո՞րն է.
Էն կարաս գըլվագըլոր,
Տեսէ′ք, էն ո՞րն է։
— Էն փըտած կոճն ի որմին՝
Հալևորներն է.
Էն կարաս գըլվագըլոր՝
Էն պառաւներն է։
— Շունն եկաւ՝ պարկն ի բերան,
Տեսէ′ք, էն ո՞րն է.
— Շունն եկաւ՝ պարկն ի բերան՝
Գեղի գըզիրն է։

***
Թա′գւոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,—
Քո կանաչ արև քեզ նըման.
էն աղօթրան, որ կը բացւէր,
Բացւեր քո արևուդ նըման։

Թա՛գւոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,—
Քո կանաչ արև քեզ նըման.
Էն արեգակն, որ կը ծաղկէր,
Ծաղկէր քո արևուդ նըման։

Թա′գւոր, ի՞նչ բերեմ քեզ նըման,—
Քո կանաչ արև քեզ նըման.
Կանաչ-կարմիր, որ կը կապէր,
Կապեր քո արևուդ նըման։