Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա ելէ՛ք դուք ի յայրին,
երկիր պագէ՛ք թագաւորին։
Ընդ հովիւսն երգեցէք,
և ընդ մոգուցն երկըրպագէք.
ահա զոսկին թագաւորին,
զխունկն աստուծոյ հօր միայնոյ՝
Որում փա՛ռք և գոհութիւն
և հանապազ փառատրութիւն,
յաւիտեանս յաւիտենից
Քրիստոս օրհնեալ ի համայնից։

ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ


Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,
և ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
և ի վերայ նորա գահոյք ոսկեղէնք,
և ի վերայ նորա բեհեզք ծիրանիք,
և ի վերայ նորա որդի արքայի,
և յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
յահեկէ նորա բազմաչեայ քերովբէքն,
առաջի նորա մանկունք գեղեցիկ,
ի գիրկս նոցա խաչն տէրունական,
ի ձեռին նոցա սաղմոսարան և քնար,
որք երգէին և ասէին՝
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Ածեալ են, ածեալ զսայլիկն,
ածեալ են կացուցեալ.
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն՝
և ահա չխաղայր անիւն ա՛յն։
Եթէ հարիւր բարդ խոլըրձան, վեց կորընկան,
մին մանուշակ՝ խրձադիզեալ.
ի Մասեաց յաջ կողմանէն
սայլիկն ածեալ են կացուցեալ՝
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն,
և սւձւս չխաղայր անիւն ա՛յն։
Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի,
և սամոտիքն ապրիշմի.