Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ․
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն՝
և ահա չխաղայր անիւն ա՛յն։
Այն ճորտն ճոճ էր և ճապուկ,
ուռամիջակ, հաստաբազուկ,
լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ՝
նա ձայն ածէր եզն ամոլին,
կանչիւն առնէր աթոռակին։
Եթէ եզինքն են սաթ ու սպիտակ,
ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք,
եղջիւրն ամէն խաչանման,
և մազն ամէն հոյլ մարգարիտ․
և ահա շարժէր սայլիկն ա՛յն,
և ահա խաղայր անիւն ա՛յն։
Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին՝
նա ձայն ածէր եզն ամոլին։
Սայլն ի Սինեայ երկրորդ օրէնքն էր Մովսէսի.
Եւ այն հարիւր բարդ խոլըրձանն՝
այն նահապետքն են, մարգարէք.
Եւ այն վեց բարդ կորընկանն՝
վեցօրեայ գործքն աստուծոյ.
Եւ այն մին մանուշակ՝
միաւորեալ Երրորդութիւնն։
Եւ այն մանուկ խարտիշագեղն՝
այն Յովաննէս էր Մկրտիչն.
Եւ այն չորս կուրծըն սայլին՝
աւետարանն էր Քրիստոսին։
Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ի գիլ,
ի Մասեաց յաջ կողմանէն՝
սայլիկն ի գիլ գայր ի գիլ
և ճռընչալով գայր մտանէր յԵրուսաղէմ,
և որդիք նոր Սիովնի նոր երգէին զայս ասելով՝
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ


Գոհար վարդըն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից։