Jump to content

Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10

Բնություն

68 Միր կտիրը ղորղ (հողակոշտ) է կիտած: Թիֆլիս

  • 69ա Եկեղեցի պանցր և լայն,

Անսուն շինած և անգերան, Կանթեղներն են կախ անչվան, Ջահերն անձեթ, բայց լոս կուտան: Վան
բ ԵկԵղեցիմ կա՝ շատ մեծ է, Առանց սյունի ու գերանի կանգնած է, Հազարավոր կանթեղներ առանց չվանի, Կախված են և կվառեն առանց ձեթի: Ախալցխա
գ Մի ժամ անսընանի, Կընթըղնին ել անկոթանի: Բորչալու
70 էն ի՞նչն ա ինչ. Ինքը մինն ա, աչքերը հազար: Լոռի
lll Լուսին և աստղեր

  • 71 ա ճերմակ քոլոզով քուրդը.

Մեկ սուրու (հոտ) ոչխար կուշտը, Զոր—գիշեր աշխրքին կաշե: Շիրակ
բ Մե չոբան, Օխչրներ գիշերն է արածցնում: Հոկտեմբերյան—Հա յկավան
72 Հանք (հանելուկ), հանք, հրամանք. Բերդի բոլոր՝ մանտր վանք: Շիրակ
IV Երկինք, աստղեր, լուսին

  • 73ա Մաղըմ վեգ,

Մեջն՝ անաքա¹: Ախալցխա, Շիրակ, Կեսարիա, Ջեյթ ուն, Սեբաստիա
բ Մեգ փեթագ (ալյուրի շտեմարան) գոջ (վեգ) ունիմ, Մեջն ալ մեգ հադ սախա (մեծ վեգ): Նոր Նախիջևան
գ Մեր տանը մի թախտ կա, Թախտի մեջն լիքն ճան (վեգ), Ճանի մեջ ալ մի կոռ Ալաշկերտ
դ Մին կտուր լիքը կուլակ (բամբակի պտուղ), Մեջին մին եքյա. (մեծ) գաթա: Նախիջևան—Աստապատ
74ա էտ ի՞նչ ի, որ՝ Խալին փռիմ, Լայանը (տաշտ) տրիմ (դնել), Նյուշը ցրվիմ: Դարալագյազ, Կոտայք—Գառնի
բ Խալին փռեր են, Նշեր շարեր են, Լյայլան կոռծեր են: Վան

  • գ Կարպետը փռեմ,

Լաքանը դնեմ, Գշերը ցրվեմ: Վաղարշապատ— Ալիբեկլու
դ Աբրեշում խալին փռած է, Նռան տանը (հատիկ) շարած է, Օսկով ջամը (գավաթ) կոռծած Է: Չահարմահալ
ե Կարպետին վրա նուշը սփռված, Քերսին (քուրսի) վրան կոռծված:

  • 75 Մե ծառըմ կա Հնդու քաղաք,

Ճյողեր թալե քյաղքե—քյաղաք. Հըմեն ճողին քյառսուն ճրայգ, էն մեկ ճողին' սինամախավք: Վան
V Երկինք, արեգակ, լուսին և աստղեր 76 Մի հավանոց ունեմ, Մեջը երկու թուխս կա' իրանց ճուտերովը:

  1. Կոռը խոշոր եղջերավոր կենդանիների

կոճն է, որ հակառակ վեգի (ոչխարի կոճ)՝ խաղի համար չի գործածվում։