Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայ ժողովրդական հանելուկներ
թ
Գոմշի կաշին ծալվիլ չի.
Խուրդա (մանր) փողը համբարվիլ չի:
Բորչալու— Լոռի
|
|
ժ
Գոմշի կաշին ծալվիլ չի,
Ծովի ավազը (վ. գետի քարերը> համբարվիլ չի:
Լոռի,Բորչալու, Ղազախ— Ուզունթալա. Իջևան, Շիրակ, Ղարաբաղ
|
|
Ժա
Բուռըմ ավազ ունիմ՝
Թիվ, համար չունի.
Կովի կաշիմ ունիմ՝
Ծալվելիք չունի:
Շիրակ
|
|
63
Վեչ չիթ ա, վեչ շալ ա,
Ինքը անծալվըծալ ա,
Մեչի նստողը անհամար ա:
Ղարաբաղ
|
|
64
Մին տափուրիկ (փայտե սկուտեղ) մարգարիտ,
Հունար (շնորհք) ունես՝ հըմբարիր:
Նախիջևան — Աստապատ
|
|
65
Սեծ տափ քարերավ լիգը.
Եշում (նայել) եմ՝ մոտի ա, քինում եմ՝
հեռու ա:
Ղարաբաղ— Սեյդիշեն
|
|
65a
Լառան (լեռ) էդեվ ցարմաղ (մաղ)
մի չախմախ քար ունիմ:
Մալաթիա
|
|
66
Խալին փռեմ,
Նուշը ցրվեմ:
Սուրմալու—Իգդիր, Արաբկիր
|
|
՞67ա
Մի մաղ չորթան քշերը տրի տուռը
(վ. մաղ մը գաթա դրի տանիս),
Առավոտ էլա՝ չկար:
Դարալագյազ, Կարճկան—Նանըկանց, Խլաթ—Փրխուս
|
|
p
Իրիկունը մաղ մը հետիկ (հատիկ) դրի
բարձին տակ. (վ. պատի գլուխ),
Առավոտվանց էլա՝ չգտա:
Արաբկիր, Կոտայք—Դառնի
|
|
գ
Մի ճանկ (բոա) կորեկ կտուրը դրի,
Առավոտ ոչ մի հատ չկա:
|
|
դ
Դոնը (տուն) վրեն իրիգվընե մաղ մը
հավգիթ գա,
էկվնցու (առավոտ) ինչիգ (ոչինչ) չի կա:
Կրասնոդար— Մախոշ Պոլյանա
|
|
ե
Մեկ կյողով հլին (լիք) ձու (վ. մի բարթ¹
հավկիթ),
Տարան դրեցին Բերդիս,
Խըլուսուն (առավոտ) էլան՝ մեկ չըմնաց:
Նորդուզ — Սքունիս. Շիրակ-Ախուրյան
|
|
զ
Իրիկունը դրի մաղ մը հավկիթ,
Վանկուց (առավոտ) չկար հեչ (ոչ) մեկ
հատիկ:
Մարզվան
|
|
է
Մաղով հավկիթը երդկեն դուս:
Շիրակ—Հոռոմ
|
|
Ը
Հարիր (վ. մաղըմ) հավկիթ՝ վըր էրդըկին:
Մուշ
|
|
Մաղ մի հավկիթ՝ պատին վրա:
Խարբերդ
|
|
ժ
Իրիկուն մաղ մը (վ. բեռըմ) պտըտոր²
(վ. փայեն)³ թալեցի տանիս,
Առատուն էլա՝ զատ չկեր:
Վան, Կոտայք—Գառնի. Ալաշկերտ, Մոկս
|
|
ժա
Իրիկունը ցան (աթար) փռեմ,
Առավոտը տենամ' չկա:
|
|
ժբ
Իրիկունը մաղ մը տաշեղ երդիկը դրի,
Առավոտուն ելա, որ չկա:
Բաբերդ
|
|
ժգ
Ուլուլիկ, պուլուլիկ (փոքրիկ, սիրունիկ),
Մի փարչ (կավե աման) լիքը ուլինգ (ուլունք) ,
Դրի տանիս, առտուն տեսա՝ չկա:
Վան
|
|
Ժդ
Մեկ բակ օխչար ունիմ,
Քնա էլա՝ մեկ հատ չկեր:
Ալաշկերտ
|
|
ժե
Գորգը իրիկուն փռեմ,
Առավոտ տեսնեմ՝ չկա:
Դարալագյազ—Կեչուտ
|
|
- Երեսուն հատ։
- Ոչխարի աղբ։
- Անասունի աղբ։