Jump to content

Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ ժողովրդական հանելուկներ

ժողովուրդների մոտ պահպանվում են դեո շատ երկար, հասնելով նորագույն ժամանակները: Նոր շրջանում պահպանված հնի հմայական-մոգական գերապրուկ է ռուս գեղջուկների մոտ հարատևոդ հանելուկների կենցաղավարումը սահմանափակող որոշ արգելքները (տաբու), երբ չի թույլատրվել հանելուկներ գուշակել ցերեկը, ամռանը կամ պաս օրերին, այն հավատալիքով, թե հիշյալ սովորույթի խախտման դեպքում կովերն այլևս արոտից տուն չեն դառնա, կմոլորվեն անտառում կամ գայլերի բաժին կդառնան: Նմանակերպ հավատալիքի վերապրուկ են նաև «գիշերով հանելուկ չեն ըսե, կը քյասիբնան» կամ «Հանք ( = հանելուկ) մի ըսե, թանկութեն կըլլի» հայկական ասացվածքները: Հայկական գեղջկական միջավայրին ևս մինչև անցյալ դարի երկրորդ կեսերը հատուկ է եղել հանելուկների խմբակային գուշակման ժամանցային սովորույթը, մեկն առաջարկել է հանելուկներ, իսկ մնացածներն աշխատել են գուշակել դրանք, նախապես հարցնելով լուծման առարկայի սեռը կամ տեսակը:

Հանելուկի կենցաղավարման մի այլ եղանակի մասին վկայություններ են պահպանել բանահյուսական հնամյա աղբյուրները: Համաձայն դրանց, հանելուկը ծառայել է որպես երկու անձնավորությունների միջև մղվող մրցախաղ, մտավոր մի յուրօրինակ մենամարտ, երբ պարտվողը դիմացինի հաղթանակը փոխհատուցել է սեփական կյանքով: Հին սկանդինավյան առասպելական երգերից մեկում (Vafthrudnismal) Օդհին աստվածը հանելուկների փոխադարձ առաջարկություններով մըրցում է Վաֆտհրոլդնիր հսկայի հետ և վերջինիս պարտության մատնելով' կտրում գլուխը: Հին իրանական չար ու նենգ Ախտի Յատուկը սպանում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում պատասխանել իր առաջացրած հանելուկային հարցերին, գալիս է բարի Յոիշտան (ըստ Ավեստայի)կամ Յուշտի Ֆրիանը և պատասխանելով Ախտիի բոլոր հանելուկներին' խստագույն պատժում է նրան: Հին հունական մի առասպելով' սֆինքսը անցորդներին հանելուկ է առաջարկում և չլուծողներին անխտիր սպանում, գալիս է Թեբեի արքա էդիպոսը, պատասխանում սֆինքսի հանելուկին և վերջինիս անդունդ գլորում:

Երկու անձնավորությունների միջև մղվող հանելուկներով մրցախաղը փոխհատուցման իր ձեվերով շարունակում է երևան գալ ուշ շրջանի ժողովրդական երգիչների կենցաղում, առանձնապես միջնադարյան գերմանական Վարտբուրգի հռչակավոր մայստերզինգերների, ինչպես նաև արևելյան երգիչների' աշուղների մրցահանդեսներում: Վարտբուրգյան երգիչների մոտ, ըստ ավանդության Նույնիսկ շարունակել է պահպանվել վաղեմի կենցաղին բնորոշ մրցության մեջ պարտվողի, սեփական կյանքով դիմացինի հաղթանակն հատուցելու բիրտ ու բարբարոս սովորությունը: Բայց ժողովըրդական Երգիչների, հատկապես աշուղների հանելուկներով մրցահանդեսներին բնորոշ է; եղել պարտվողի բարոյական փոխհատուցումը, որ մեծ մասամբ արտահայտվել է հաղթողին սեփական նվագարանի' սազի հրապարակով հանձնելու մեջ: Եվ ոչ միայն այդ հին հեթանոսական հավատալիքներով հանելուկ լուծելու շնորհքը եղել է աստվածային տուրք, դիցական բարոյական մի պարգև, որով օժտված Են եղել առանձնաշնորհյալները: Հին իրանական Ավեստան վկայում է, որ առաքինի և բարի Յոիշտան խնդրում է Արդվի Սուրա Անահիտա աստվածուհուն, իրեն շնորհ տալ պատասխանելու չար ու նսեմ Ախտիայի նենգամիտ ու դժվար հարցերին: Եվ այդ աստվածային