Էջ:Artcakh history.pdf/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոդքի մելիք Քամալին հաջորդել է նրա ավագ որդի Աստվածապովը։ Սրան էլ հաջորդել է իր որդի Մելիք-բեկը՝ հիշատակված մինչև դարի 17-րդ դարի 70–ական թվականների վերջը, որին էլ փո­խարինել է Շահնազար Բ-ն292։

Սրանց հետ միասին հիշվում են մելիքների Ծարա ճյուղի այլ ներկայացուցիչներ՝ Ջհանգիր բեկը (հիշ. 1676 թ.)293, Մելիք Սիրզախանը (հիշ. - 1684թ.294 - 1701թ.)295,

Մելիք Բեկը (հիշ.-1717թ.)296։

Այդ շրջանից մեզ հասած հիշատակարաններից մեկում Ծարը ներկայացվում է Փոքր Սյունիք ձևով297, որտեղ մինչև 18-րդ դարի 30-ական թվականները բնակվում էին բացառապես հայեր։ Ընդ­հուպ մինչև 18-րդ դարի առաջին քառորդի վերջերը, շրջանի (ներկայիս Քարավաճառի) տարածքում գոյություն են ունեցել շուրջ 140 մեծ ու փոքր գյուղեր298։ Արցախահայության խռովահույզ կյանքը բեկբեկումներով հասավ 18-րդ դարի սկզբների ազատագրական պայքարի շրջանը։