Էջ:Artcakh history.pdf/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս բնագավառը նույնպես սեփակա­նաշնորհելով, մերկապարանոց ընդհանրացումներով աշխարհի կողմից ճանաչված հայկական խաչքարերը անվանում են խաչդաշեր426։

Խաչքարերի արվեստը ողջ միջնադարի ժամանակահատվածում Արցախում աննախադեպ վերելք է ունեցել։ Հազարավոր խաչ­քարեր ցայսօր պահպանվում են հին գերեզմանատներում, վանքե­րի և եկեղեցիների բակերում, ագուցված են պատերում, սփռված են լեռնաշխարհի տարբեր հատվածներում։ Մեզ հասած խաչքարերի բազմաբովանդակ քանդակները, երկրաչափական ձևերի համաչափությունը, նրբին և արտահայտիչ հորինվածքները խոսում են արվեստի այս տեսակի կատարելության մասին։ Խաչքարերը դրվել են հայտնի մարդկանց հիշատակին, ինչպես նաև կարևոր պատմական դեպքերի, եղելությունների առիթով, երբեմն նվիրված աղբյուր­ների, սրբավայրերի շինարարությանն։

Արցախի խաչքարերը ունենալով որոշ ինքնաոճություն, միաժամանակ հորինվածքային կառուցվածքի և զարդարվեստի մոտիվնե­րի առումով ակնհայտ ընդանրություններ ունեն հայոց մյուս նահանգներում գտնվող այդօրինակ կոթողների հետ։

Առայժմ հայ իրականության մեջ հայտնի հնագույն թվականով ՅԲ(853), խաչքարը գտնվում է Արցախի Մեծառանք գավառ(այժմ՝ Մարտակերտի շրջան) Քոլատակ գյուղի մոտ, հին կաթողիկոսանիստ ս. Հակոբա վանքում427։

Թվակիր ամենահին խաչքարը՝ ՅԿԷ (916թ.) հայտնաբերվել է Քարվաճառն ազատագրելուց հետո, որը ներկայումս պահպանվում է Գանձասարի վանքում։ Նույն Քարվաճառում՝ Հանդաբերդի մոտակայքում հայկական ճարտարապետական հուշարձանների մեծ գիտակ, այդ բնագավառի անխոնջ մշակ Սամվել Կարապետյանը, հայտնաբերել է մի խաչքար (XII-XIII դար), որի ստորին մասում ներկայացված է երեխային կուրծք տվող մոր քանդակ։ Այս տեսանկյունից վերոհիշյալ խաչքարը նույնպես եզակի է։

Իրենց գեղարվեստական կատարելությամբ անկրկնելի են համարվում Դադի վանքի երկու հռչակավոր խաչքարերը։ Ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակները անսքող հիացմունքով են նկարագրել