Էջ:Artcakh history.pdf/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նկարագրում վերոհիշյալ հրաշագործությունները։ Դեռևս 1873թ. Հերման Աբիխը տեսնելով խաչքարերը գրել է «տպաւորություններից խեղճացած զգացումն ասես գիտակցում է բառաարտայայտչի պակասաւորութիւնը»428։

Պատահական չէ, որ անցյալ դարի վերջին անգլիացիներն ու ֆրանսիացիները վանքի առաջնորդին մեծ գումարներով առաջարկել են խաչքարերը վաճառել իրենց429։

Պահպանվել է նաև խաչքարերի պատվիրատուի՝ տեր Գրիգո­րի արձանագրությունը։

Դարերի ընթացքում խաչքարերը սրբացվել են, և նրանց վե­րագրվել է հիվանդույթուններ բուժելու, չար ուժերից փրկելու, աղետներ կանխելու զորություն։ Պատահական չէ, որ բոլոր ժամանակնե­րում էլ հորդաները, մտնելով երկիր, անխնա ոչնչացրել են մեծար­ժեք այդ ստեղծագործույթունները։

Խաշնարած քրդերը, ավերելով Ծարի հռչակավոր Գետամիջո Սբ. Աստվածածնա եկեղեցին, կառուցել են դպրոց՝ պատերի մեջ իբրև սոսկ հասարակ շինաքար, ագուցելով եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի ու արձանագրությունների ջարդոտված բե­կորները։ Այդ դպրոցի պատերի մեջ Ս. Կարապետյանը հաշվել է 133 բեկոր, որոնցից 37-ը արձանագիր430։

Արցախի միջնադարյան մշակութային կյանքի հետաքրքրական երևույթներից է որմնանկարչության արվեստը։ Հայ հոգևոր և աշ­խարհիկ տերերը իրենց պալատներն ու տաճարները զարդարել են հոյակապ որմնանկարներով։ Սկզբնաղբյուրներում մնացած հիշատակություններն ու մեզ հասած որոշ նմուշներ խոսում են արվեստի այդ բնագավառի բարձր զարգացվածության մասին։

Հայոց Արևելից կողմանց պատմիչը վկայում է, որ Ջիվանշիրը, հասնելով Գարդմանք, մտավ իր կառուցած փառահեղ եկեղեցին՝ իր ապահովության ու հաղթական գործերի հովանի տաճարը։ Մեծամեծ ծախսեր անելով գործի դրեց գեղագեղիչներին (նկարիչներ), գմբեթից մինչև դռան բարավորները նկարազարդեց, պաստառապատեց կերպասագործ զարդերով։ Եվ հրամանտվեց, որ արծաթապատեն ու քանդակազարդեն տաճարի դուռը՝ տիեզերքի լույսի պահ­պանիչը431։