Էջ:Artcakh history.pdf/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

…Դուք Հուդայից էլ վատ եք, որովհետև Հուդան զարհուրելի գործը նյութելուց հետո զղջաց ու գնաց խեղդվելու, իսկ դուք հնարավոր եք գտնում ապրել, ձեր բոլոր արածներից հետո․․․ Դուք անպատվեցիք հրաշագեղ Վրաստանը։ Դուք անարգեցիք Ռուսաստանը, որի դեմ կարող էին տրտնջալ աղետի զոհերը և անգիտակից ոճրագործները, կարծելով, թե ձեր և Ռուսաստանի մեջ կա որևէ ընդհանուր բան։ Թող ձեր անունը հավիտենապես անիծված լինի»502։

Հայ հեղափոխական դաշնակցության Բաքվի կոմիտեն որոշեց մահվան դատապարտել նախճիրի բուն հեղինակ՝ նահանգապետ Նակաշիձեին։ 1905թ. մայիսի 11-ին Դրաստամատ Կանայանը և Մարտիրոս Չարուխյանը ռմբահարեցին դահճին։ Հայ ահաբեկիչ­ների գնդակներով սպանվեցին նաև Միքելաձեն և Շախտախտինսկին, իսկ Մահմեդբեկովը վիրավորվեց։ Նրանք նույնպես խրախուսում էին ջարդարարներին։ Բաքվի երեքօրյա բախումների ընթաց­քում սպանվեց 205 հայ, 111 թաթար, վիրավորվեց 121 հայ և 128 թաթար։ Խաժամուժի կողմից թալանվեց և ավերվեց հայերին պատկանող 451 խանութ503։

Անպատժելիությունը և ցարական իշխանությունների հովանավորությունը դրդում է թաթար ամբոխին 1905թ. օգոստոսի 20-30-ը Բաքվում կազմակերպել հայկական նոր ջարդեր։ Տեղական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական նոր ընդհարու­մը գերազանցում էր նախորդին։ Ամբոխի մոլեգնությունն այն աս­իճանի է հասնում, որ բացի հայերի տներից ու խանութներից, հր­դեհվում են բազմաթիվ նավթահորեր։ Քաղաքի որոշ մասեր իշխանությունների կողմից ենթարկվում են հրետանակոծության։ Բախման հետևանքով զոհվում է 270 թաթար, 130 հայ, վրացի, ռուս և այ­լազգի504։

Բաքվի երրորդ ընդհարման առիթը հանդիսացավ 1905թ. հոկտեմբերի 17-ի ցարական մանիֆեստը։ Հեղափոխական և հակացարական շարժման դեմ արգելք հանդիսանալու համար տեղական իշ­խանությունները հոկտեմբերի 20-25-ը կրկին բորբոքում են ազգամիջյան թշնամանք։ Այդ բախմանը գործուն մասնակցություն են ու­նենում նաև միապետական ուժերն ու զորքը։

Հայ-թաթարական ընդհարումները Բաքվում չսահմանափակվեցին։