Էջ:Artcakh history.pdf/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելնելով քաղաքաշինության առանձնահատկություններից՝ քննարկվող ժամանակաշրջանում կազմվել և իրականացվել է Շուշիի կառուցապատման չորս գլխավոր հատակագիծ535։

Շուշու հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնն ու եկեղեցին։ Դրանք են՝ Կուսանաց վանք(Անապատի) միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս. Աստվածածինը (կառուցված 1816, չի պահպանվել), նոր կամ վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս. Հովհաննես Մկրտիչը՝ «Կանաչ ժամ» կամ ղարաբաղցոց եկեղեցի (1818), Ագուլեցոց Ս. Աստվածածին (1822), Մեղրեցոց Ս. Աստվածածին(1838) եռանավ բազիլիկները (չեն պահ­պանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-87)։ Վերջինս իր չափերով միայն զիջում է Երևանում կառուցվող ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն։

Հետաքրքիր կոթողներ են համարվում նաև Ամարասի նոր եկե­ղեցին, Թալիշի ս.Աստվածածինը, Գետաշենի եռանավ բազիլիկը, Առաքյուլի Մարիամ Աստվածածինը, Սարովի ս.Աստվածածինը, Գանձակի եկեղեցին և այլն։

Նկատենք, որ 1914թ. տվյալներով Հայոց եկեղեցու Ղարաբաղի թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի, 188 սպասավոր, 206 768 հավատացյալ, 224 հայկական գյուղ536։

Շուշում, Հադրութում, Տողում, Մեծ Թաղլարում, Ճարտարում, Գիշում, Ավետարանոցում, Թալիշում, Գետաշենում, Հաթերքում կառուցվեցին քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, ղպրոցներ, ուսումնարաններ, ակումբներ, գրաղարաններ, խանութներ, հյուրանոցներ, դրանց մեծ մասը, մանավանդ Շուշիի կառույցները, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կործանվեցին։ Ուշագրավ են թեմական ղպրոցի, ռեալական ուսումնարանի, «Խանդամիրյան» թատրոնի եռահարկ ակումբի շինու­թյունները։

Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Շուշիի հայ­կական թաղերի ժողովրղական բնակելի տների ճարտարապետությունը։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտաշար կրաքարից, իսկ շենքի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ, երբեմն էլ նախշազարդ