Էջ:Artcakh history.pdf/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հապճեպ համատարած կոլեկտիվացման քաղաքականությունը տխուր հետևանքներ ունեցավ գյուղի համար։ Սովամահության դեպքերը սովորական երևույթ դարձան։

Ստեղծված քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով կուսակցական բարձրագույն մարմինները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Մանավանդ այն վայրերում, «ինչպիսինն էր ԼՂԻՄ-ը, որտեղ համատարած կոլեկտիվացման համար չկան ոչ սոցիալական և ոչ էլտնտեսական նախադրյալ­ներ»631։ Աշխատանքից ազատվեցին մարզկոմի առաջին քարտուղար Ա. Քարամյանը, ինչպեսնաև շրջկոմների քարտուղարներ և շրջգործկոմների նախագահներ։

1930թ. պետական մի շարք միջոցառումների՝ կամավորության սկզբունքի վերականգնման հետևանքով «թղթե կոլտնտեսությունները», որոնք ստեղծվել էին վերևից դեկրետավորելու միջոցով, մաղման հետևանքավ հանգեցրին կոլեկտիվացման տոկոսի զգալի կրճատման։ Արդեն 1930թ. հուլիսի 31-ի դրությամբ մարզում մնացել էր 114 կոլտնտեսություն՝ 4286 տնտեսությունների ընդգրկումով, որը կազմում էր մարզի գյուղացիական տնտեսությունների 15 տոկոսը632։

Տեղին է նշել, որ եթե 1930թ. սկզբին կուլակությունը վերացվում էր համատարած կոլեկտիվացման հիման վրա, ապա դրանից հե­տո, երբ մասնակիորեն ուղղվեցին թույլ տրված կոպիտ քաղաքական սխալները, նորից ուժի մեջ մտավ կուլակությունը սահմանափակելու և արտամղելու քաղաքականությունը։ Հանվեց համատարած կոլեկտիվացման լոզունգը և շարունակվեց կուլակության, որ­պես դասակարգի վերացման քաղաքականությունը՝ տնտեսական ճնշման օգնությամբ։ Կատարվածը անհամատեղելի էր արցախյան գյուղի զարգացման տվյալ էտապի առանձնահատկություններին, որովհետև առանց այն էլ եղած կուլակների ճնշող մեծամասնությունը, սեփականազրկվել էր մինչև կոլնտեսային շարժման նախօրյակը։

1930թ. Լեռնային Ղարաբաղի մարզկոմը հատուկ նամակով դի­մեց բոլոր շրջկոմներին, կուսկոմիտեներին, կուսբջիջներին և կուս­կազմակերպության անդամներին՝ հրահանգելով 1931թ. մարզում կոլեկտիվացումը հասցնել 42,2 տոկոսի, նախապատրաստվել և ունեզրկել